Tuesday, 16 04 2024
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

Սևրը մնաց թղթի վրա և դարձավ տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆբ-ի իր էջում անդրադարձել է Սեւրի դաշնագրին, որի 100-ամյակն է այսօր:

«Մեր պատմության մեջ դժվար է գտնել միամիտ երազկոտության կամ գուցե ավելի ճիշտ՝ երազկոտ միամտության և չոր իրականության ավելի դաժան ու շառաչուն հակադրություն, քան այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 100 տարի առաջ այս օրը։

1920թ․ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության երկու տարբեր պատվիրակություններ ստորագրեցին երկու տարբեր փաստաթղթեր։ Ավետիս Ահարոնյանը՝ Փարիզի մերձակա Սևրում, հաղթանակած դաշնակիցների և պարտված Թուրքիայի սուլթանական կառավարության հետ։ Արշակ Ջամալյանը՝ Թիֆլիսում, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության հետ։

Առաջինով Թուրքիան Հայաստանի Հանրապետության մաս էր ճանաչում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգների մեծ մասը։ Երկրորդով Հայաստանն ընդունում էր, որ «վիճելի» Ղարաբաղը, Զանգեզուրը և գրեթե ամբողջ Նախիջևանը զբաղեցնեն ՌԽՖՍՀ զորքերը։

Թիֆլիսյան համաձայնագիրը կյանքի կոչվեց անմիջապես։ Իհարկե առանց Զանգեզուրի՝ այնտեղ Նժդեհն անհանձնվել կռվում էր, և սա մի իրողություն էր, որի հետ ստիպված եղան հաշվի նստել հզորները։ Անգամ մեկ տարի անց, երբ ողջ Այսրկովկասն արդեն կարմիր էր, և բոլշևիկյան Կովկասյան բյուրոն Ստալինի գլխավորությամբ գծում էր նոր սահմանները, ոչ ոք չհամարձակվեց կպնել Զանգեզուրին՝ Նժդեհը դեռ սուրը ցած չէր դրել։

Մյուս փաստաթուղթը՝ Սևրը, մնաց թղթի վրա և դարձավ տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը, որը ջերմացնում էր մեր հոգիները, երբ մերժում էինք թուրքերի հետ բանակցելու առաջարկը և դրանով իսկ՝ Կարսը, Սուրմալուն (Իգդիր) ու էլի ինչ-որ բան պահելու հնարավորությունը։ Եվ երբ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճռով թղթով մեզ 90 հզր քառ․ կմ Արևմտյան Հայաստան էր «տրվում», մենք կորցնում էինք իրական Արևելյանը։ Թուրքական զորքերը Սևրից ամիսուկես անց՝ սեպտեմբերից ներխուժել էին Հայաստանի Հանրապետություն ու արդեն գրավել էին Սարիղամիշը, Կարսն ու Ալեքսանդրապոլը։ Դրոյին հաջողվել էր պահել Իգդիրը, բայց Ալեքպոլի անկումից հետո նա էլ ստիպված էր կամուրջներն այրելով անցնել Արաքսի այս կողմը։ Հայաստանի մնացած մասն էլ անխուսափելիորեն անցնում էր բոլշևիկներին։

1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի անունից ստորագրվեցին կրկին երկու փաստաթղթեր, որոնցից մեկով ամրագրվեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ երկրորդը հիշատակելն անգամ անարժան է թվում։

Սևրի պայմանագիրը շարունակեց իր անհողեղեն ոդիսականը մինչև 1923թ․, երբ Լոզանում աշխարհն ըստ էության ճանաչեց քեմալական Թուրքիայի իշխանությունը ոչ միայն Սևրով հայերին խոստացված տարածքների, այլև Կարսի, Արդահանի ու Սուրմալուի նկատմամբ։

Հ․Գ․
Մեկդարյա հեռավորությունից կարող ենք, իհարկե, որպես մխիթարություն ասել, որ դաշնակիցները մեզ խաբեցին։ Եվ ասելիս գուցե սխալված էլ չենք լինի։ Բայց նույնիսկ եթե դա այդպես է, մենք թողեցինք, որ մեզ խաբեն։ Հասկանալ կարելի է՝ չափազանց քաղցր էր թմբիրը և չափազանց դառը մեզ շրջապատող իրականությունը։ Հակառակ, ինչպես երազանքի իրականացումից առաջացող բերկրանքը և հուսահատության աստիճանի ուժասպառությունը։ Տարբեր, ինչպես անվերջության ձգտող դրականն ու բացասականը։ Այս բացատրությունից, սակայն, դառնահամը չի անցնում։

Կարսում ու Իգդիրում հայկական դրոշը չի ծածանվում։ Մենք թույլ տվեցինք։ Թույլ եղանք։ Չկարողացանք։ Չհաշվեցինք»,- գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3395407943830979

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում