60-ամյա իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր, օգոստոսի 10-ին, ես ստիպված եմ իմ վաթսուներորդ տարեդարձը նշել կարանտինում, քանի որ կորոնավիրուսի ախտորոշման իմ թեստը դրական էր»,- ասվում է տեքստում:
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը, մահացել է ավելի քան 700 հազար մարդ: