Ընդդիմության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի մասնակցի բողոքի ցույցերին սադրանքներից խուսափելու նպատակով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով թեկնածուի շտաբին:
«Թիմը որոշում կայացրեց, որ նրա ներկայությունը կարող է հանգեցնել լրացուցիչ սադրանքների, որոնցից գերադասում ենք խուսափել: Հետևաբար որոշվեց, որ Տիխանովսկայան ցույցերին չի գնա: Նա էլ, որպես թիմի անդամ, ենթարկվեց այդ որոշմանը», – մեջբերվում է մամուլի քարտուղար Աննա Կրասուլինայի խոսքերը:
Ըստ նրա, Տիխանովսկայան չի ցանկանում «իր ամուսնու կողքին» հայտնվել, որն այժմ բանտում է: