Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Այս փոփոխություններով առկա են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով լրջագույն բացեր»

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները:

Ըստ այդմ, նախ՝վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը. հայտարարագրման պարտականություն է սահմանվել նաև Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարի, Երևանի ավագանու անդամների, ինչպես նաև այն համայնքների ավագանիների համար, որոնք ունեն 15 հազար և ավելի բնակչություն:

Ամենաառանցքային առաջարկը, թերևս, այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, նախագծի ընդունման պարագայում, լիազորություն է ստանալու դիմելու օպերատիվհետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելն ուղղված է հայտարարագրի կեղծ տվյալը, տվյալի թաքցնելը կամ ապօրինի հարստացումը հայտնաբերելու համար, ինչը գործող կարգավորմամբ առկա չէ:

Առաջարկվում է նաև պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները հայտարարագրելու պահանջ սահմանել: Տարանջատում է իրականացվում նաև ստացած վարկերի և փոխառությունների միջև:

Ուշագրավ է նաև, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որը հնարավորություն կտա պաշտոնատար անձի լիազորությունների դադարումից երկու տարի անց գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջել:

Նկատենք, որ, ըստ նախագծի`պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր: Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

Ըստ հիմնավորման`այս փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններն ունեն իրավաչափ նպատակ և համահունչ են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հայտարարված նպատակներին, սակայն օպերատիվ- հետախուզական մարմինների հետ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով առկա են լրջագույն բացեր, որոնք կարող են անգործության և կամայականությունների տեղիք տալ:

«Նախ՝ այդպես էլ հասկանալի չէ՝ գույքի փաստացի տիրապետման և քրեական ենթամշակույթին հարելու մասին տեղեկատվության ստուգում իրականացնելու դիմումները օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հիմքե՞ր են, թե՞ ոչ: Եթե հիմքեր են, ապա դրանց հիման վրա օպերատիվ ստորաբաժանումները հետախուզական միջոցառումներ իրականացնելու որոշումներ ընդունելո՞ւ են, թե՞ ոչ: Կարո՞ղ են արդյոք որոշումը և/կամ օպերատիվ միջոցառումների արդյունքները հասանելի լինել անձին, որի նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվել են, անձը նախազգուշացվելո՞ւ է արդյոք, որ նրա նկատմամբ իրականացվել կամ իրականացվելու են օպերատիվ հետախուզական միջոցառումներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա, գաղտնագրման ենթակա՞ են արդյոք այդ տեղեկությունները, եթե այո՝ ապա ե՞րբ կարող են գաղտնազերծվել: Այս հարցերի պատասխանները պետք է կարգավորել օրենսդրորեն, հակառակ պարագայում՝ կամայականությունների համար պարարտ հող է առաջանում»,- ընդգծեց Հովհաննես Քոչարյանը:

Վերջինիս խոսքերով՝ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների միջոցառումների արդյունքները պետք է ուղարկվեն կանխարգելման հանձնաժողով՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ստորագրությամբ, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն ուժեղացնել ներգերատեսչական հսկողությունը գործընթացի նկատմամբ:

«Ամեն դեպքում, այս գործընթացը չպետք է դուրս մնա դատական վերահսկողության շրջանակներից, և սրա կապակցությամբ անհրաժեշտ են հստակ իրավական երաշխիքներ, ու երաշխիքները պետք է տրվեն օրինագծերի փաթեթով»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցումից երկու տարի անց գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագրի պահանջին, ապա Քոչարյանը դրական գնահատեց ու ճիշտ վերահսկողական գործառույթ համարեց:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում