Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բելառուսում ոչ թե Լուկաշենկոն կպահի իշխանությունը, այլ Լուկաշենկոյին կպահեն. Ինչու Հայաստանը շտապեց շնորհավորել «Բատկային»

Բելառուսում ավարտվել է նախագահի ընտրությունը, այնտեղ տիրում է տիպիկ հետընտրական իրավիճակ՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Մինսկում և այլ քաղաքներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և քաղաքագետ Հայկ Սահակյանը:

Անդրադառնալով Բելառուսում տիրող հետընտրական վիճակին՝ Հակոբ Բադալյանը նշեց. «Առերևույթ ամեն ինչ «ժանրի կանոնների մեջ» է, բայց խորքային առումով իրադարձությունները պայմանավորված են ավելի լայն գործընթացներով, որոնք տեղի են ունենում աշխարհում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում: Հիմա Ռուսաստանում մի փուլ է, երբ Պուտինն՝ ինքը կանգնած է վերարտադրման, իշխանության մնալ-չմնալու հարցերի առաջ, և Բելառուսում նկատելի է այդ պրոցեսի ազդեցությունը, պատահական չէ, որ Լուկաշենկոն մեղադրելով ասում է, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ուզում են ապակայունացնել իրավճակը Բելառուսում: Ականատես ենք Բելառուսում ավտորիտար ղեկավարի ժամկետի սպառման իրողության հետ: Կարծում եմ՝ ոչ թե Լուկաշենկոն է պահելու իշխանությունը Բելառուսում, այլ իրեն կպահեն իշխանության, քանի դեռ չեն լուծել Բելառուսում հաջորդ իշխանության հարցը՝ ավելի լայն ուժային կենտրոնների համաձայնությամբ… Լուկաշենկոն դադարում է լինել առանցքային դերակատար»:

Հայկ Սահակյանի դիտարկմամբ՝ Բելառուսը սև խոռոչ է Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Ակնհայտ է, որ առաջվա Բելառուսը չի լինելու, և Լուկաշենկոն նույնպես չի լինելու, նա իրավիճակին ամբողջությամբ չի տիրապետում, հետևաբար նրա օրերը հաշված են»,- նշեց Հայկ Սահակյանը՝ հավելելով, որ Լուկաշենկոյին ընտրվելու առթիվ շնորհավորելը դեռ շուտ էր:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, անդրադառնալով Լուկաշենկոյին ուղղված ՀՀ վարչապետի շնորհավորանքին, նշեց, որ այդ քայլը քննադատվել է, սակայն այդտեղ խոսքը դիվանագիտության մասին է. «ՀՀ շահերին համապատասխանում է այդ շնորհավորանքը, բացի դրանից՝ այս շնորհավորանքը ազդեցություն չի թողնի Բելառուսում ներքին զարգացումների վրա… Բելառուսը կարող է մեզ համար լինել գործընկեր պետություն, ունենք ընդհանուր շահեր…»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները փորձում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներաղաքական զարգացումների վրա՝ հանդես գալով հայտարարություններով՝ Միքայել Զոլյանը նշեց. «Երկու նախկին նախագահների նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ, ծամծմված տեխնոլոգիա է, որ նախկինները, երբ իրենց արած քայլերի համար պատասխանատվության հարց է բարձրացվում, սկսում են քննադատել իշխանություններին: Նրանք հոգեբանական խնդիր ունեն, քանի որ նրանց համար դժվար է մերժված լինելը: Սերժ Սարգսյանի հայտարարությունները որպես հոգեվերլուծության նյութ կարելի է դիտարկել, այլ ոչ թե որպես քաղաքական տեքստ: Քոչարյանը և Սարգսյանը ոչ թե քաղաքական տեքստ են օգտագործել, այլ ուրիշ մեթոդներով են աշխատել: Նրանք հիմա ամեն մի ելույթով իրենց ավելի խոր փոսի մեջ են գցում»:

«Քոչարյանը և Սարգսյանն ունեն անհամաձայնություններ և հիմա, կարծում եմ, հարցեր պարզելու փուլի մեջ են, այս փուլը շաղկապվում է նաև այն հարաբերությունների հետ, որ ունեցել են արտաքին ուժերի՝ օրինակ՝ ռուսաստանյան շրջանակների հետ,- նշեց Հալոբ Բադալյանը:- Առերևույթ թվում է, որ Քոչարյանի և Սարգսյանի հակառակորդը Փաշինյանն է, բայց նրանք ավելի շատ միմյանց են մրցակից, թեև միմյանց դեմ բացահայտ քայլեր չեն անում… Սարգսյանը դաշտը չի թողնում Քոչարյանին»,- նշեց Հակոբ Բադալյանը: Նա նաև հավելեց, որ Քոչարյանին մղում են քաղաքական ընդդիմադիր պայքարի առաջնագիծ, բայց նա ավելի խոցելի է դառնում, և նրա քաղաքական անկումն ավելի հավանական է, քան քաղաքական որևէ հաջողությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում