Ռուսաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդիսը:
Մոսկվայում օգոստոսի 10-ին և 11-ին անցկացվում է բանակցությունների վերջին փուլն այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց միակողմանի դադարեցնել համաձայնագրի գործողությունը՝ փաստաթղթի մեջ ուղղումներ մտցնելուց Նիկոսիայի հրաժարվելու պատճառով:
«Վերականգնելով Ռուսաստանի և Կիպրոսի միջև տնտեսական կապերի նկատմամբ վստահությունը, համաձայնագրի ուղղումներն այսօր համաձայնեցվել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Կարևոր և փոխշահավետ համաձայնագիր է»,-Պետրիդիսը գրել է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: