Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Սերժ Սարգսյանը փորձում է արդարանալ, բայց գաղտնիք բացեմ՝ հիմնական զոհերը տվել ենք հենց այդ ապաշնորհության պատճառով. Բադասյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է «անկեղծ զրույցը», որի մասին հայտարարել էր դեռևս ամիսներ կամ ավելի քան տարի առաջ՝ նշելով, թե դեռ չի եկել ժամանակը, և երբ այն գա, կսկսի խոսել: Զրույցը սկսել է ապրիլյան պատերազմից, սակայն փորձագետների կարծիքով՝ ոչ մի նոր բան դրա մասին չհայտնելով։

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարություններն իրար հակասում են: «Նա հայտարարում էր, որ հարձակումը եղել է անսպասելի, գոնե մենք գիտենք, որ առաջնագծի բարձրաստիճան հրամանատարները չգիտեին, անակնկալ էր կամ իմացել են մեկ-երկու ժամ առաջ։ Նրանց գրեթե բոլորի պրոֆեսիոնալիզմը պակասում էր, հակառակ դրա՝ կրտսերների պրոֆեսիոնալիզմը առկա էր։ Բայց ի՞նչն էր սխալը՝ կադրային սխալ քաղաքականությունը։ Նկատի ունեմ՝ անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սերժ Սարգսյանի կողմից. դե ֆակտո նրանք էին նշանակումներ անում, առաջնորդվում էին զուտ նրանց ենթարկվելիության չափով ու մեկ էլ հաշվի էին առնում նախընտրական ու հետընտրական պրոցեսներում նրանց մասնակցության ունակությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վահան Բադասյանը հորդորում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովին ուշադրություն դարձնել վերը նշված հարցերին. «Միանշանակ հրամանատարների մեղքն է եղել, որ այդ դիրքերը ազերիները գրավել են։ Կրկնակի մեղավոր էր նաև Պաշտպանության բանակի հրամանատարությունը՝ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ։ Խաչատուրովը, Սերժ Սարգսյանը համահավասար մեղավոր են հաջորդ օրերին այդ դիրքերն անմիջապես հետ չվերցնելու համար։ Հետ վերցնելու համար կային համապատասխան ստորաբաժանումներ, հատուկ պատրաստված զինվորականներ, որոնք պատրաստ էին դիրքերը հետ վերցնել։ Բայց նրանք դա չէին ուզում, որովհետև դա դարձրել էին մենաշնորհ և ուզում էին, որ անպայման իրենց ուզած մարդիկ ու ստորաբաժանումները դա անեն՝ հատուկ դափնիի համար։ Նրանք էլ ապաշնորհ գտնվեցին։ Գաղտնիք ասեմ՝ հիմնական զոհերը տվել ենք հենց այդ ապաշնորհության պատճառով։ Ես տեսնում եմ, որ հանձնաժողովը շատ հեռու է դրանից, մոտ էլ չի գալիս ճշմարտությանը, իսկ Սերժ Սարգսյանը խոսելու ոչինչ չունի, օգտվում է նրանից, որ հանձնաժողովը սխալ ուղու վրա է, ու անցնում է հարձակման, որպեսզի լավագույն ձևով պաշտպանվի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի հայտարարություններն իրարամերժ են, քանի որ մի կողմից՝ խոսում է անակնկալ հարձակման մասին, մյուս կողմից՝ ասում է, թե տվյալներ ունի, որ հակառակորդը մեծ քանակությամբ զոհեր է տվել. «Բայց մեզ ի՞նչ է հետաքրքրում՝ հակառակորդն ինչքան զոհ ունի, մենք դիրքեր ենք կորցրել, հարցն այստեղ հեկտարի չափի մասին չէ, հարցը ստրատեգիական բարձունքի մասին չէ, հարցն այստեղ հոգեբանորեն այն մասին է, որ մենք տարածքներ ենք կորցրել։ 30 տարվա մեջ ազերիներն ունեցել են այն կարծրատիպը, որ իրենք դիրք վերցնող չեն, հայերը դիրք կորցնող չեն։ Բայց այդ կարծրատիպը կոտրվեց՝ հօգուտ ազերիների։ Սա մեծ հոգեբանական գործոն էր, որ 2016 թվականի ապրիլից մինչև աշուն Արցախի սահմանամերձ շրջաններից մարդիկ փորձեին լքել տարածքը՝ Թալիշը, դրա հարակից գյուղերը։ Չկար այն հոգեբանական ու հաղթական գործոնը, որ մենք տարածք պահող ենք։ Բնակիչը տեսավ, որ օդային տարածքն անպաշտպան է, ապաշնորհներին նշանակում են բարձրաստիճան պաշտոնների, ու այդ տեսակետից իրենց անվտանգությունը վտանգված է։ Ահա այս ուղղությամբ պետք է օբյեկտիվ աշխատեր հանձնաժողովը, ես հանձնաժողովի աշխատանքը համարում եմ անբավարար։ Բոլորը հանդիսանում են այն ժամանակվա հրամանատարության, գեներալիտետի փաստաբանները ու ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան նախկինները, որովհետև լեգիտիմացնում են նրանց ապաշնորհությունը։ Եթե ես լինեի նման հանձնաժողովի նախագահ, ինձ անհրաժեշտ կլիներ հինգ օր՝ իմանալու, թե ով որտեղ ինչ գործողություն է կատարել։ Օրինակ՝ ես կորցրած դիրքերի՝ հարավային թևերի մասին բազմաթիվ հայտարարություններ եմ արել։ Կորցնելուց հետո ես գնացել եմ այնտեղ, բայց հանձնաժողովն ինձ հետ զրույց չի ունեցել, թե ես ինչ եմ տեսել, ինչ է եղել այնտեղ, որն էր դիրքերի կորստի պատճառը, որն էր պատճառը, որ դիակները մնացին ազերիների կողմը։ Եթե նման հարցերի պատասխանները մեզնից չեն վերցնում՝ մենք ի՞նչ սպասենք։ Կամաց-կամաց ամեն ինչ տանում են բարոյական, դիվանագիտական հաղթանակի, բայց ո՞րն էր հաղթանակը։ Դիվանագիտական և ռազմական հաղթանակը շոշափելի է լինում, ինչպես Տավուշում տեսանք»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ազերիներն էլ իրենց բնակիչներին ասում են՝ թեկուզ հակառակորդը մեր տարածքը վերցրել է, բայց հարյուր հազարավոր զոհեր է տվել. «Այո, մենք ունեցել ենք զոհեր, բայց նրանց զոհերը մեզնից միշտ երեք անգամ ավելի են եղել, ապրիլին էլ, այո, մոտ հինգ անգամ ավելի են եղել, բայց դա ի՞նչ կապ ունի։ Մենք կորցրել ենք տարածքներ, անվտանգության զգացողությունը և վստահությունը»։

Վահան Բադասյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն այժմ արդարանում է, նույն կերպ է իրեն պահում Ռոբերտ Քոչարյանը, որովհետև քրեական գործը սխալ ուղղությամբ են տանում. «Որովհետև Հայաստանի քաղաքական իշխանությունը քաղաքական գնահատական չի տվել։ Բոլոր մեղավորներին պետք է տեսնել մեղադրյալի աթոռին պատշաճ ձևով, իսկ դրա համար պետք է հանձնարարական տրվի։ Բոլորն իրենց ուզածով են գործում, որովհետև բոլորն էլ հին համակարգի մարդիկ են։ Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդ արեց հետևյալ իմաստով՝ հին համակարգի բոլոր մասնակիցներին պահպանեց, իսկ ազնիվ, մաքուր, ազգային գաղափարներով մարդկանց մոտ կադրային ջարդ է անում։ Նա փաստորեն հեղափոխության մասնակիցների կադրային ջարդ է անում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում