Բելառուսի նախագահի ընտրությունը, ինչպես և սպասվում էր, ունենում է թեժ շարունակություն: Մինսկում գիշերը տեղի են ունեցել բախումներ ընտրության ապօրինությունների դեմ պայքարող բելառուսների և ուժայինների միջև: Ստացվող տեղեկությունները հակասական են: Հատկանշական է այն, որ բողոքի ակցիաներ տեղի են ունենում նաև այլ քաղաքներում: Բախումը, իհարկե, Լուկաշենկոյի նախագահության ընթացքի համար նորություն չէ, սակայն բազմաթիվ հատկանիշներ և իրողություններ խոսում են այն մասին, որ ներկայիս գործընթացը աննախադեպ է: Ընդ որում, դրա մասին վկայում են հատկանիշներ անցնող ամիսների ընթացքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և «Օռբելի» կենտրոնի փորձագետ Վարդուհի Հարությունյանի հետ: