Tuesday, 09 06 2026
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե

Այն, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ փաստ է. Շարմազանով

«Երբ ինձ հարցնում էին՝ ո՞րն է ճանապարհը, ես ասել եմ, որ այդ ճանապարհը հաստատ առճակատումը չպետք է լինի: Մենք տեսանք, որ դա երկխոսությունն է, և Աստված տա, որ դա շարունակվի, և Հայաստանում բոլոր գործընթացները բացառապես գնան կլոր սեղանների շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:


– Պարոն Շարմազանով, երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև երկրորդ, կարելի է ասել՝ գործնական հանդիպումը, որտեղ հստակեցվեց երկխոսության օրակարգը: Իշխանությունն այլևս չի՞ մերժում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության քննարկումը:


– Իշխանությունները երկխոսության աշխատանքային խումբ կազմելով նշել են, որ երկխոսության և քննարկումների միջոցով պատրաստ են փոխանակել կարծիքներ և հնարավորության դեպքում հասնել այս կամ այն արդյունքին: Բնականաբար, երկու կողմերն էլ իրավունք ունենան իրենց կարծիքը և իրենց օրակարգը ներկայացնեն: Օրակարգը միմյանց ներկայացնելուց հետո, կարծում եմ՝ կլինեն քննարկումներ և քննարկումների արդյունքում յուրաքանչյուր կողմ իր ճշմարտացիությունը կփորձի ապացուցել: Մի կողմից էլ՝ հանդիպումը, քանի որ լինելու է առանց լրատվամիջոցների, ավելի հանգամանալիորեն կփորձեն մեկը մյուսին մեկնաբանել, ներկայացնել իրենց կարծիքները: Իսկ արտահերթ ընտրությունների անցկացման մասով իշխանության կարծիքը մնում է անփոփոխ: Այս մասին ասաց նաև կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, բայց ամեն դեպքում պատրաստ ենք լսել մեր գործընկերների կարծիքները, ինչի մասին հանդիպումից հետո խոսել է Դավիթ Հարությունյանը:


– Իշխանությունն իր օրակարգում ներառել է ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորման հարցը… Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը ևս այսպիսով վիճարկում է ընտրությունների օրինականությունը:


– Ես ավելի հանգամանալիորեն կանդրադառնամ այդ հարցին, որպեսզի մեր հասարակության մոտ հստակ կարծիք ձևավորվի մեր մոտեցումների շուրջ: Եթե հիշում եք, վերջին նախագահական ընտրությունները Հայաստանում միջազգային դիտորդների կողմից ընդունվեցին: Նշվեց, որ բնականաբար կան թերություններ, և որի մասին ես՝ որպես Սերժ Սարգսյանի շտաբի մամլո խոսնակ, հանդես եմ եկել հայտարարությամբ, որում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անունից նշեցինք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած ընտրախախտում, ցանկացած ապօրինություն՝ անկախ նրանից, թե որ կողմից է դա արվել: Այսինքն՝ այն ժամանակ էլ մենք նշել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրություններից ընտրություն մեր հասարակության վստահությունը ավելանա: Մյուս կողմից էլ՝ ընդունելով, որ հիմնականում ընտրություններն անցել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան, այնուամենայնիվ թե՛ ընտրությունը, թե՛ ժողովրդավարությունը զարգացող գործընթաց է: Այն, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ դա փաստ է, բայց այն էլ է փաստ, որ միանգամից չենք կարող լուծել բոլոր խնդիրները: Այս ամենը պետք է աստիճանաբար, ընտրություններից ընտրություն լուծենք այն խնդիրները, որոնք այսօր առկա են: Պատահական չէ նաև, որ ներիշխանական կոալիցիայի ջանքերով ԱԺ-ում բարեփոխվեց Ընտրական օրենսգիրքը, որը ստացավ նաև արտասահմանցի գործընկերների դրական եզրակացությունը: Այո՛, մենք համոզված ենք, որ եթե հասարակության մեջ կա որոշակի խնդիր՝ կապված ընտրությունների վստահության հետ, մենք պատրաստակամ ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ընտրությունների արդյունքները հասարակության մոտ չլինեն մեծ հարցականի առարկա: Բայց այստեղ կա երկրորդ բայցը: Այս 20 տարիների ընթացքում, եթե չհաշվենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունը և հանրաքվեն, մնացած բոլոր ընտրությունների ժամանակ ընդդիմությունը ասել է, եթե ես չհաղթեմ, ուրեմն ընտրությունները կեղծված են: Այսինքն՝ պետք է նաև այդ մեթոդից հետ կանգնենք և մյուս կողմից՝ ամեն ինչ անենք, որպեսզի ընտրական գործընթացները բարելավվեն, և ունենանք հասարակական լայն վերահսկողություն, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ առանց ընտրական գործընթացները զարգացնելու՝ չենք կարող ակնկալել Հայաստանում լուրջ և կայուն առաջընթաց:


– Վերջին շրջանում մի իրավիճակ ձևավորվեց, երբ հանրապետականների արտահայտած մտքերն ու Սերժ Սարգսյանի գործողությունները սկսեցին ծայրահեղորեն տարբերվել իրարից: Այսօր էլ իշխանական ներկայացուցիչները պնդում են, որ երկրում արտահերթ ընտրությունների հիմքեր չկան: Հնարավո՞ր է, արդյոք, Սերժ Սարգսյանն անակնկալ որոշի, որ արտահերթ ընտրությունների համար ե՛ւ հիմք կա, ե՛ւ անհրաժեշտություն:


– Նախ ասեմ, որ որևէ հակասություն չկա: Կան պատգամավորներ, ովքեր իրավունք ունեն արտահայտելու իրենց սեփական կարծիքը, որը այս կամ այն չափով կարող է չհամընկնել իշխանության պաշտոնական դիրքորոշման հետ: Նման տեսակետ կարող է ոչ միայն իշխանության հետ տեղի ունենա, այլ նաև ընդդիմության, մասնավորապես ՀԱԿ-ի հետ, ինչի արդյունքում ներկայացուցիչների կարծիքը կարող է չհամընկնել Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ: Այստեղ արտառոց բան պետք չէ փնտրել, որովհետև ժողովրդավարությունը ինքը բազմակարծություն է: «Հանրապետական» կուսակցությունը և առհասարակ քաղաքական իշխանությունը համամիտ է և սատարում է նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը և բարձր է գնահատում նրա՝ երկխոսության գնալու ջանքերը, ինչի մասին անձամբ ես ասել եմ բազմաթիվ անգամներ: Երբ ինձ հարցնում էին՝ ո՞րն է ճանապարհը, ես ասել եմ, որ այդ ճանապարհը հաստատ առճակատումը չպետք է լինի: Մենք տեսանք, որ դա երկխոսությունն է, և Աստված տա, որ դա շարունակվի, և Հայաստանում բոլոր գործընթացները բացառապես գնան կլոր սեղանների շուրջ: Ինչ վերաբերում է եթե-ներով հարցերին՝ ես հակված չեմ եթե-ներով հարցերին պատասխանելու: Ընդամենը կարող եմ ասել, որ իշխանության օրակարգում այսօր նման հարց չկա:


– Շարունակվում են քննարկումները պատվիրակություն, թե աշխատանքային խումբ հարցի շուրջ. ո՞րն է այս երկու ճակատների տարբերությունը:


– Ինձ համար այս դեպքում ավելի կարևոր է բովանդակությունը, թե ինչ է քննարկվում: Հիմա մեկը կասի պատվիրակություն է, մյուսը՝ աշխատանքային խումբ է, ես ունեմ իմ կարծիքը: Դա, ըստ իս, երկխոսության դասական օրինակ է, և աշխատանքային խմբերով են քննարկում: Եթե մեկ ուրիշը մտածում է այլ ձև է՝ դա իր կարծիքը արտահայտելու իրավունքն է: Սակայն դա այն հարցը չէ, որի շուրջ արժե մեծ բանավեճ իրականացնել: Կարևորը, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատրաստակամ են նստել և քննարկել այս կամ այն հարցերը:


– Իսկ կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Հայաստանում երկիշխանություն է ձևավորվում:


– Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ Հայաստանում կա երկիշխանություն: Հայաստանում կա ուժեղ իշխանություն և ոչ պակաս ուժեղ ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում