Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Սրանք ոգևորվել են այն փաստից, որ Փաշինյանը թալանչիների լակոտներին ուզում է բարձր պաշտոններ տալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, խոսելով Դաշնակցության, ԲՀԿ-ի ու «Հայրենիքի» համագործակցության մասին, ասել է, որ այն ընդլայնվելու է, և դա սարսափեցնում է իշխանություններին։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ սպասել աշնանը։

Սրանք ինչքան էլ ասպարեզում երևան՝ ոչնչի հասնել չեն կարող։ Ժողովուրդն ինչքան էլ իշխանություններից խռովի՝ նորից հետ է գնալու դեպի Նիկոլ, որովհետև համեմատության մեջ է դնում նրանց աշխատած տարիները նորերի հետ ու չի ուզում, որ բանդիտական թալանչիների սիստեմը հետ գա։ Ժողովուրդը լավ է հիշում նրանց կառավարման տարիները։  Դաշնակցությունը, որ հիմա այսպես խոսում է, ժամանակին Պողոս Պողոսյանին երբ սպանեցին, Քոչարյանը հաշվեհարդար տեսավ նրա նկատմամբ ու մինչև այսօր  պատասխան չի տվել, ինչո՞ւ ձայն չէր հանում։ Դաշնակցությունը նախկին բանդիտական ռեժիմի կցորդն է եղել։ Ես հիմա Փաշինյանին խստագույնս մեղադրում եմ, որ նա չկարողացավ նախկին ռեժիմի թափթփուկներին խորքային ձևով մաքրել, մակերեսային ձևով էլ դա չի արել։ Որ մարզպետարանն ու նախարարությունը նայում ես՝ միջին օղակներում դեռ դաշնակցականներ ու հանրապետականներ են աշխատում՝ նորից հին ոճով։ Իբր թե կեղծ հավատարմության երդում են տվել  նոր իշխանություններին, բայց մարագ մտած սպասում են, որ երբ Նիկոլը թուլանա՝ հարվածեն։ Հինգերորդ շարասյունը հենց նրանք են, որ կան։ Ողորմելի տականքը  պատրաստ է հարյուրավոր տերերի ծառայել, միայն թե ունենա մի կաբինետ, մի պադավատ ավտոմեքենա ու քարտուղարուհի։ Թուրքն էլ լինի իշխանության՝ դաշնակցականներն ու հանրապետականները շատ հանգիստ կգան կծառայեն։ Հիմա այդ կարգի մարդկանց ժողովուրդը նորից իշխանության կբերի՞, այս ժողովուրդը մազոխիստ չէ։ Բայց եթե սրանց հաջողվի  ժողովուրդ հավաքել, մարդիկ մոռանան կտտանքներն ու հալածանքները ու նորից նրանց կողքին կանգնեն՝ դուրս կգա, որ մենք մազոխիստ ենք։ Արծվիկ Մինասյանը չէ, ով ուզում է լինի, բայց թող լավ հասկանան՝ առանց ժողովրդի գիտակից աջակցության որևէ կուսակցություն չի կարող իշխանության գալ։ Մեր ժողովուրդը խելքի է եկել, այլևս փողով չեն կարողանա ժողովրդին առնել, որ իշխանություն վերցնեն ձեռքները։

Երբ ես ՀՅԴ անդամ էի, 1996 թվականին Դաշնակցության վարկանիշը հասել էր 40 տոկոսի, հիմա այդ վարկանիշը 1-2 տոկոս է՝ «շնորհիվ» դաշնակցական այն պաշտոնյաների, որոնք, դառնալով նախարար ու մարզպետ, թալանեցին, հարստահարեցին ժողովրդին, նաև հարստահարեցին իրենց գաղափարաբանությունը։ Հիմա այդ գաղափարաբանությունը հողին հավասար է, ժողովուրդն այլևս չի հավատում Ստամբուլն արյան ծով դարձնելու այդ հայտարարություններին։ Նրանց նպատակն է միայն իշխանություն վերցնել ու թալանել։ Տրամաբանությունից բացարձակ հեռու է, որ ժողովուրդը նրանց հետ կբերի։ Այսօր հանքերից են խոսում՝ Ամուլսարից, այո՛, այսօր շատ հանքեր ունենք, որ եկամուտներ են բերում, և եթե կառավարությունն ու պետությունը կարողանա հանքային հարստությունը  ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանն ուղղորդել, ապա այն 3-4 անգամ ավելի բարձր կդառնա։ Թե՛ Սահմանադրությամբ և թե՛ Անկախության հռչակագրի 7-րդ կետում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, ջրային ու բնական պաշարները, ժողովրդի սեփականությունն է։ Բայց հանրապետական ու դաշնակցական իշխանությունները ո՞նց վարվեցին այդ սեփականության հետ. բոլորը բաժանեցին իրար մեջ։ Մեր մարզում ինչքան  ավազի հանք կա՝ բոլորը նվիրել են կա՛մ դաշնակցականներին, կա՛մ հանրապետականներին։ Որին նայում ես՝ մինչ այդ հանքն ունենալը սոված սատկում էր, հանքերն ունենալուց հետո միանգամից դարձան միլիոնատեր կամ միլիարդատեր։ Քաջարանի, Զոդիի, Ալավերդու, Ախթալայի հանքերը ովքե՞ր բաժանեցին սրան-նրան՝ իրենք են դա արել։ Մինչև վերջին երանգը թալանել են թե՛ պետությանը և թե՛ ժողովրդին։ Հիմա թող այդ թալանը վերադարձնեն ժողովրդին, իրենց մեղքերի քավությամբ զբաղվեն, հետո ժողովուրդը  կմտածի՝ նրանց ընդհանրապես արժե՞ լսել, թե՞ ոչ։

 -Բայց նրանք էլ օգտվում են իշխանության սխալներից, բացթողումներից…

– Իրենք ոգևորվել են, որ Փաշինյանի իշխանությունը՝ չգիտեմ ինչ շարժառիթներից ելնելով, այսօր հիմար ու անտրամաբանական քայլեր է անում։ Այսինքն՝ բերում է  վարկաբեկված, կաշառակեր ու  թալանչի չինովիկների լակոտներին ու ուզում է  բարձր պաշտոնների նշանակել։ Ժողովուրդն էլ դրանից բարկանում է, ասում է՝ Փաշինյանն էլ իրեն չարդարացրեց, իզուր ձայն տվեցինք ու հեղափոխություն արեցինք։ Սրանք էլ դա լսում են, ասում են՝ եթե Փաշինյանից նեղացել են, մենք գանք ասպարեզ։ Բայց Փաշինյանից մինչև վերջ նեղանան էլ, եթե նույնիսկ գան հեղափոխություն անեն, Փաշինյանին ոտնատակ տան, սրբեն ու տանեն, ժողովուրդը սրանց չի ընտրելու, նոր ուժ պետք է գա, որ ժողովուրդը նորից հավատով լցվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում