Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Անջատված համացանց, վիրավորներ՝ Բելառուսում. «Գունավոր հեղափոխություններից վախեցած դիկտատորների սոլիդարությունն ընդդեմ ժողովրդի»

Բելառուսում երեկ կայացած նախագահական ընտրություններից հետո կտրուկ ու աննախադեպ կերպով սրվել է իրավիճակը։ Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մինսկում որոշ լրատվամիջոցներ հայտնում են՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռանալ։ Իրավապահները ուժ են կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Սպասվում է, որ բողոքի ակցիաները կարող են շարունակվել նաև այսօր։

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան կոչով դիմել է ուժայիններին՝ դադարեցնել բռնությունները, իսկ բողոքի ակցիաների մասնակիցներին հորդորել է չտրվել սադրանքների։ Բելառուսում երեկվանից ծայրահեղ վատ է գործում համացանցը։

Կարլովի համալսարանի գիտաշխատող, միջազգայնագետ Ալեքսեյ Կաժարկսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Բելառուսոի այս ընտրությունները կարելի է պատմական համարել. «Նախկինում երբեք իշխանությունը չի բախվել հանրության այսպիսի մերժման։ Պաշտոնական տվյալներին, որոնք անփոփոխ իշխանությանը վերագրել են 70-80 տոկոս, նախկինում էլ շատերը չէին վստահում, բայց մենք երբեք բելառուս ազգի մոտ չենք տեսել այսպիսի պատրաստակամություն՝ պաշտպանելու սեփական ընտրությունը։ Կա մի կարևոր հանգամանք՝ այս ամենը վերաբերում է թե՛ Բելառուսի մայրաքաղաքին և թե՛ փոքր քաղաքներին՝ ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ ընդվզող զանգվածը կենտրոնացած էր Մինսկում։ Այն տեսակետը, որ իշխանությունն իրեն սպառել է և չունի լայն զանգվածների աջակցությունը, տառացիորեն սփռված է հասարակության շրջանակներում»։

Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ այժմ հստակ չէ, թե որքանով կոորդինացված և կազմակերպված կարող է լինել դիմադրությունը, և թե ինչ դերակատարում կունենա նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան. «Միասնական ընդդիմության շտաբից առավոտյան հակասական հայտարարություններ էին հնչում։ Բելառուսում համացանցը գրեթե անջատված է։ Հասկանալի է, որ իշխանությունները մինչև վերջ կանգնած են մնալու՝ նահանջելու տեղ չունեն։ Անցյալ գիշեր իրենք արդեն ցուցադրեցին իրենց պատրաստակամությունը գործածելու բոլոր հնարավոր միջոցները՝ ցավոք սրտի, կան վիրավորներ»։

Ալեքսանդր Լուկաշենկոյին այսօր առավոտյան շտապեց շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը հետագայում ևս կնպաստի բոլոր ոլորտներում ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, Միութենական պետության շրջանակում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ ինտեգրացիոն պրոցեսների մեծացմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ռազմաքաղաքական կապերի խորացմանը: Դա, անկասկած, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»։

Ալեքսեյ Կաժարսկիից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում այս շնորհավորանքը՝ արդյոք հետագայում ցույցերը անօրինական կերպով ցրելուն ուղղված աջակցությո՞ւն Լուկաշենկոյին: «Մեծ հաշվով՝ այո։ Եթե Պուտինը լիներ դեմոկրատ, եվրոպական առաջնորդ, պետք է դատապարտեր բռնությունը, բայց նա ինքն էլ արդեն դիկտատոր է, տառապում է «պարանոյայով», վախենում է, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություններից»: Դիկտատորներն ահա այսպիսի սոլիդարություն ունեն՝ իրենց ժողովուրդների դեմ։ Ուստի սա լուռ, բայց այնուամենայնիվ աջակցություն է։ Գուցե Կրեմլը փորձի հեռու մնալ Բելառուսի իշխանությունների ավելի օդիոզ քայլերից՝ առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվայի ու Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում ավելի վատ չէին կարող լինել։ Բայց և չի էլ քննադատի այդ քայլերը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում