Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սևրի պայմանագրի մասին Հայաստանը կարող է բարձրաձայնել, երբ հզոր պետություն լինենք

Հարյուր տարի առաջ այս օրը՝ 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի արվարձանային Սևր քաղաքում ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը: Այն ստորագրվեց մի կողմից՝ Թուրքիայի սուլթանական կառավարության, մյուս կողմից՝ 1914-18թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ այդ թվում նաև Հայաստանի միջև:

Սևրի պայմանագիրը համարվում է ամենահայանպաստ փաստաթղթերից մեկը, որն այդպես էլ մնացել է թղթի վրա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Վարագ Գեթսեմանյանի հետ: Նա նշեց, որ Սևրի պայմանագիրը առաջին հերթին Օսմանյան կայսրությանը պատժելու և այն մասնատելու փաստաթուղթ էր: «Բավականին ծավալուն և բազմաբովանդակ փաստաթուղթ է, որտեղ կան բազմաթիվ հոդվածներ, 88-90-րդ հոդվածներում խոսվում է հայկական հարցի մասին. հայկական պահանջները հիմնականում Ցեղասպանության հետևանքների վերացումն էր, այսինքն՝ գաղթականները պետք է վերաբնակեցվեին իրենց գավառներում և հատուցում ստանային, և դատավարություն պետք է լիներ, ու  թուրք դահիճները պետք է պատժվեին: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանագծին, այն պետք է ԱՄՆ վճռով սահմանագծվեր…»:

Հայաստանը պետք է ընդլայնվեր՝ ստանալով 90 հազար ք/կմ տարածք՝ Բիթլիսի և Վանի նահանգների 2/3-ը, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը, և հայկական անկախ պետությունը կունենար ընդհանուր 160 հազար ք/կմ տարածություն և ելք դեպի ծով: Անդրադառնալով հարցին, թե ինչու այս փաստաթուղթը մնաց թղթի վրա, Վարագ Գեթսեմանյանը նշեց, որ այս պայմանագիրը կյանքի չկոչվեց տարբեր պատճառներով՝ տնտեսական, ազգագրական, բայց հատկապես քաղաքական. «Քեմալական և բոլշևիկյան համագործակցությունը ի վնաս Հայաստանի էր, անգամ ի վնաս Կովկասի մյուս հանրապետությունների, երկրորդ՝ ֆրանսիական և անգլիական բանակները կամ դիվանագիտությունը այս փաստաթուղթը գործադրելու դժկամություն ունեին, և երրորդ՝ ՀՀ-ն սահմանափակ հնարավորություններ ուներ, Հայաստանը զինվորական, տնտեսական և քաղաքական հնարավրություն չուներ այդ տարածքներում իր տիրապետությունը հաստատելու կամ վերահսկողություն բանեցնելու համար»: Պատմաբանն ընդգծեց, որ Սևրի պայմանագրի մասին Հայաստանը կարող է բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ հզոր պետություն կլինի:

«Հայ հասարակությունը Սևրի պայմանագիրը համարում է հայանպաստ փաստաթուղթ, իսկ թուրք հասարակության համար այն ոչ թե պայմանագիր է, այլ սինդրոմ: «Սևրի սինդորմ» երևույթը թուրք հասարակության մեջ առկա այն վախն է, որ ուզում են Թուրքիան թե՛ ներսից, թե՛ դրսից քայքայել և խորտակել»,-նշեց Վ. Գեթսեմանյանը՝ հավելելով, որ պետք է սառը դատել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում