Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա ՓԲԸ կատարած այցի ընթացքում: Այս մասին հաղորդել է «ԲԵԼՏԱ» պետական գործակալությունը:
«Պետք է լինի միայն մեկ քաղաքականություն՝ մարդիկ»,- ասել է Բելառուսի առաջնորդը:
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվեցին օգոստոսի 9-ին: Ըստ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը: