Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանը, ով պայքարում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ, նշում է, որ կառավարությունը պետք է պատասխան տա ստելու համար։ Ենոքյանը նկատի ունի այն հանգամանքը, որ մեկ տարի առաջ կառավարության ներկայացուցիչները ակտիվորեն հայտարարում էին, թե Լիդիանը դիմելու է միջազգային արբիտրաժ, ինչի հետևանքը լինելու է այն, որ ՀՀ բյուջեից հսկայական գումարներ են դուրս գալու, մինչդեռ առ այսօր Լիդիանը չի դիմել, քանի որ, ակտիվիստի պնդմամբ, չի էլ կարող։ Անդրադառնալով իրենց 2-րդ պահանջին՝ Թեհմինե Ենոքյանը նշում է՝ Լիդիանի պահնորդական ծառայությունը պետք է դուրս գա այդ տարածքից։