Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ է փոխվել «Արարատ-Արմենիայում». ՀՀ չեմպիոնն առանց Վարդան Մինասյանի…

Երևանի «Նոան» ևս մեկ տիտղոս նվաճեց։ Երեկ ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ 2020-ի հանդիպումը, որում մրցեցին Հայաստանի գործող գավաթակիրն ու չեմպիոնը՝ «Նոան» և «Արարատ-Արմենիան»:

Խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1։ Լրացուցիչ ժամանակում «Նոան», ևս մեկ գնդակ խփելով, հաղթեց 2:1 հաշվով։ Ի դեպ, մինչև 90-րդ րոպեն «Նոան» պարտվում էր, սակայն անկյունայինի խաղարկումից Լավրիշևի խփած գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 99-րդ րոպեին «Նոայի» կազմում աչքի ընկավ նորեկ Դենիս Դեդեչկոն, որն իր առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում երևանյան թիմի կազմում։ Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ, պատմության մեջ առաջին անգամ, Երևանի «Նոան» դարձել էր նաև Հայաստանի գավաթակիր։ Գերլարված և դրամատիկ խաղում «Նոայի» ֆուտբոլիստներն առավելության էին հասել նույն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։

Այս հանդիպումը շատերը համարում են բոլոր ժամանակների ՀՀ գավաթի խաղարկության լավագույն եզրափակիչը։ Մասնավորապես, հենց հանդիպման սկզբից իրադարձությունները զարգացան ուղղակի անհավանական ընթացքով: «Արարատ-Արմենիան» առաջինն օգտվեց «Նոայի» պաշտպանների սխալից, և 9-րդ րոպեին Օգանան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Նոան» առավել շատ էր տիրում գնդակին: Հանդիպման 23-րդ րոպեին խաղային անսպասելի դրվագում «Նոայից» ինքնագոլի հեղինակ դարձավ Տատաևը: «Արարատ-Արմենիան» 27-րդ րոպեին կարողացավ նաև եռապատկել հաշվի տարբերությունը: Մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Օտուբանջոն: Երբ հաշիվը դարձավ 3։0, շատերը ժամանակից շուտ Հայաստանի գավաթակիր էին տեսնում «Արարատ-Արմենիային»։ Հաղթանակին ժամանակից շուտ հավատացին նաև «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։ Առաջին կեսի վերջնամասում «Նոայից» Մայրովիչը կարողացավ դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը: Մինչ թիմերը կգնային հանգստի՝ «Արարատ-Արմենիա»-ից դուբլ ձևակերպեց Օգանան՝ հաշիվը դարձնելով 4։1:

Երկրորդ կեսի մեկնարկում «Նոան» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ազարովը: «Նոան» շարունակեց տիրել իրավիճակին և խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կովալենկոն: «Նոան» շարունակեց անհավանական խաղ ցուցադրել և կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: 4-րդ գնդակը խփեց Սպետառուն: Խաղի ավելացված րոպեներին կրքերը բորբոքվեցին, և մրցավարը խաղից հեռացրեց «Արարատ-Արմենիայից» Կոդջոնին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 4:4, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Արարատ-Արմենիան», կարմիր քարտից հետո, մնաց 9 ֆուտբոլիստով, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը շարունակեց Վակուլենկոն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որն իրացրեց Ազարովը։ Րոպեներ անց էլ «Արարատ-Արմենիայից» Օտուբանջոն հաշիվը դարձրեց 5։5: Ի վերջո, խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Նոայի» ֆուտբոլիստները:

Ի տարբերություն գավաթի եզրափակչի՝ երեկ «Արարատ-Արմենիան» խաղաց նոր մարզչի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց օրեր անց Վարդան Մինասյանը հեռացվել էր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինել է իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանյան։ «Նոայի» հետ մրցավեճը Կամպանիայի համար նորամուտի խաղն էր, որը ըստ էության չստացվեց։ «Նոան» կրկին կամային հաղթանակ տարավ՝ ապացուցելով, որ կայացած և մարտունակ ակումբ է։

Մեկ շաբաթ անց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիան» մրցելու է Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ չեմպիոնը պատրաստ է կարևոր այդ խաղին։ Հուլիսի 14-ին Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Նոային» 2։0 հաշվով հաղթելուց հետո «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դարձել էր չեմպիոն։

Երեք օր անց երևանյան ակումբը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ ավարտված պայմանագիրը չի երկարաձգվելու։ «Արարատ-Արմենիայից» հեռացել են նաև առաջատար խաղացողներ Ռուժդի Աշենտեն, Դմիտրի Գուզը և Անտոն Կոբյալկոն։ Նշենք, որ վերջին երկու տարիներին Մինասյանը մեծ աշխատանք էր կատարել այս թիմում։ Առաջին անգամ մասնակցելով Հայաստանի առաջնությանը՝ «Արարատ-Արմենիան» դարձավ չեմպիոն և փայլուն ելույթ ունեցավ եվրագավաթների խաղարկությունում՝ դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ։

Այո, «Արարատ-Արմենիան» միևնույն ժամանակ համալրվել է մի քանի նոր ֆուտբոլիստներով։ Բայց կարո՞ղ է արդյոք մեկ-երկու շաբաթ առաջ թիմին միացած նույնիսկ բարձրակարգ ֆուտբոլիստը նման մակարդակի հանդիպումներում օգուտ տալ թիմին: Վստահաբար կարող ենք ասել, որ Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ցուցադրում էր ամենաբալանսավորված խաղը։ Երեկ մեր չեմպիոնի խաղն այն չէր։ Որքանո՞վ էր ճիշտ Չեմպիոնների լիգային ընդառաջ ըստ էության զրկվել գլխավոր մարզչից։ Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։ Մնում է հուսալ թերևս, որ «Օմոնիայի» դեմ մրցավեճում «Արարատ-Արմենիան» կցուցադրի ուրիշ ֆուտբոլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում