Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախնական արդյունքների համաձայն հավաքել է ձայների 80,23%-ը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
«Լուկաշենկո Ալեքսանդր Գրիգորիի․ նրա համար քվեարկել է 4 միլիոն 625 հազար մարդ կամ ընտրողների 80,23%-ը»,- ասել է նա։
Երմոշինան հայտարարել է, որ ընտրությունների այսօր հրապարակված նախնական տվյալները դժվար թե փոփոխվեն։
Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին։ Այդ պաշտոնին հավակնում էին 5 թեկնածուներ։ Քվեարկությանը մասնակցել է 790 հազար մարդ՝ բնակչության 84,23ը։