Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել է, որ տուգանվել է խորհրդարանի նիստում էլեկտրնային սիգարետներ ծխելու համար: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 10-ին՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առջև։
«Ես տուգանվել եմ և արդեն վճարել եմ տուգանքը, ես զանցանք եմ կատարել և ներողություն եմ խնդրել»,- մեջբերում Է անում նրա խոսքից Star հրատարակությունը: Քաղաքական գործիչը լրագրողների օբյեկտիվում էր հայտնվել անցյալ շաբաթ, երբ խորհրդարանում հրապարակվում էր գերագույն տիրակալի (թագավորի) ուղերձը: Տեղական օրենքների համաձայն՝ հասարակական վայրերում ծխելու համար սպառնում է տուգանք 250 ռինգիտի (59,5 դոլարի) չափով, վճարելուց հրաժարվելու դապքում տուգանքն ավելանում է մինչև 10 հազար ռինգիտ (2,3 հազար դոլար) կամ պատժվում է մինչև երկու տարի ժամկետով բանտարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: