Բելառուսի Քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչը հայտարարել է քրեական գործեր հարուցելու մասին Մինսկում և երկրի այլ շրջաններում անցած գիշեր տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով:
«Քննչական կոմիտեի կողմից քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների և ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնությունների փաստերով։ Դրանք տեղի են ունեցել Մինսկում և մի շարք այլ շրջաններում այս գիշեր», – նշել է Նոսկևիչը։
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը: