ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահին պետք է ընտրի ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ամերիկացի ժողովուրդը: Այս մասին հաղորդվում է CNN-ը։
Լրագրողները քաղաքական գործչին հարցրել են նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին:
«Ես կարծում եմ, որ ամերիկացիները պետք է որոշեն, թե ով է լինելու Միացյալ Նահանգների նախագահը, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինը», – հայտարարել է Փելոսին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: