Մինսկի կենտրոն են ուղարկվել ուժայինների ջոկատներ, որտեղ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ նախագահական ընտրությունների ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ներքին զորքերի ջոկատներով մոտ 20 բեռնատար մեքենա է բերվել Ստորոժովսկայա փողոց:
Ոստիկանական ուժերն ուղղվել են դեպի Մաշերովի պողոտա, որտեղ տեղի են ունենում ցուցարարների և իրավապահների միջև բախումները: Ոստիկանների կողմից ձայնալուսային նռնակներ են կիրառվում։