Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Այս մասին հաղորդում է ՌՒԱ «Նովոստին»։ ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան նշել է, որ ըստ ձայների նախահաշվարկի՝ առաջատար դիրքում է շարունակում մնալ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երկրորդ հորիզոնականում է՝ ձայների մեծ տարբերությամբ:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ըստ exit poll-ի հարցման առաջին տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, հավաքել է ձայների 79,7%: Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի չարտոնված հավաքներ են սկսվել։