Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

«Լուծման բանալին հիմա Ռուսաստանում է, մեր կառավարությունն ինչ կարող էր՝ արել է. չնայած՝ կա ևս մեկ քայլ…»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար:

Հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները:

Վարչապետը  էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվերսիֆիկացման հետ կապված խնդիրներին:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը դրական է գնահատում կառավարության պատրաստակամությունը՝ ստեղծված ճգնաժամային պայմաններում ոլորտի ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նա նշում է, որ այս իրավիճակում ոլորտում առկա չորս հիմնական խնդիր են իրենք առաջադրել, որոնց լուծումը կառավարությունը հանձն է առել և առաջիկայում պետք է սպասել դրանց արդյունքներին: Այդ խնդիրներն են.

«Առաջինը՝ մթերման համար պետք է  անտոկոս վարկ տրամադրվի 24 ամսով և 6 ամիս արտոնյալ ժամկետով. վարչապետն անձամբ է խոստացել այս հարցը լուծել:

Երկրորդը՝ նախորդ տարվա վարկերը, որոնք տրամադրված են եղել խաղողի մթերման համար, պետք է  երկարաձգվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը. սրա հետ կապված էլ դրական պատասխան ունենք, լուծվելու է հարցը:

Երրորդը՝ կոնյակի սպիրտի թորման մենաշնորհի վերացումն էր, որը խանգարում էր փոքր ու միջին արտադրողներին կոնյակի արտադրությամբ զբաղվել: Կոնյակի արտադրության մոնոպոլիա գոյություն ուներ, այսինքն՝ կոնյակ իրավունք ունեին արտադրելու միայն խոշորները, որոնք կարող էին տարեկան 10 միլիոն դրամ տուրք վճարել: Վերջին 20 տարվա ընթացքում մենք անընդհատ բարձրաձայնում էինք այս խնդրի մասին և այժմ այս հարցը, վերջապես, լուծվեց. կառավարությունը թույլ տվեց բոլոր ցանկացողներին կոնյակի գինենյութ պատրաստել և գինենյութ թորել՝ դրա դիմաց երեք տարի չվճարել այդ տուրքը կամ վճարել շատ սիմվոլիկ գումար: Սա նշանակում է, որ կոնյակի սպիրտ արտադրելու համար խաղողի մի զգալի  մաս այսուհետ կարող է մթերվել  նաև փոքր ու միջին արտադրողների կողմից:

Եվ վերջապես չորրորդը՝ Արենի խաղողի հետ կապված խնդիրն է. այս պահի դրությամբ՝ Արենի խաղողի աննախադեպ մեծ ծավալով բերք ունենք, սակայն դրա իրացման շուկան շատ սահմանափակ է, շատ քիչ թվով սուբյեկտներ են գնում այս  խաղողը, ավելի կոնկրետ՝ միայն գինի արտադրողները, իսկ, որպես կանոն, գինի արտադրողները փոքր ու միջին արտադրողներ են և այս ճգնաժամային պայմաններում այս տարի նրանք չէին կարողանա Արենի խաղող մթերել: Բայց այս հարցը նույնպես, կարծես թե, առաջիկայում լուծում է ստանալու, որովհետև կառավարությունը, համենայնդեպս, խոստացել է արտադրողին սուբսիդավորել՝ յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց 100 դրամ, որպեսզի այս խաղողն իրացման խնդիր այլևս չունենա: Եթե նախորդ տարի Արենի  տեսակի խաղողը վաճառվում էր մեկ կիլոգրամը 250 դրամով, ապա սուբսիդավորման արդյունքում կարող ենք գնել արդեն 150 դրամով:

Ահա այս խնդիրներն էինք դրել կառավարության առջև, որոնք նա պատվարժան ձևով խոստացել է  լուծել և ես ներքին համոզմունք ունեմ, որ այդպես էլ լինելու է, որովհետև վարչապետի մակարդակով է որոշումը կայացվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ավագ Հարությունյանը և միևնույն ժամանակ հավելեց նաև.

«Առհասարակ, այս ոլորտի խնդիրները կարելի է բաժանել երկու մասի՝ գլոբալ և տակտիկական: Գլոբալ խնդիրները գալիս են վերջին 25 տարվա ընթացքում ապաշնորհ կառավարումից, որի արդյունքում Հայաստանում ամբողջությամբ քանդվեց գյուղատնտեսությունը և մասնավորապես խաղողագործությունը, սնանկացան գյուղացիներն ու փլուզվեցին ֆերմերային տնտեսությունները և այլն և այլն:

Իսկ տակտիկական բնույթի խնդիրներն իմ կողմից վերը թվարկած չորս խնդիրներն են, որոնք հիմա լիահույս ենք, որ  այս կառավարության կողմից կլուծվեն: Ի տարբերություն նախորդների՝ հիմա այս կառավարության գործելաոճն ու աշխատանքի արդյունքը՝ թերևս մեր ոլորտի մասով, մեզ  ամբողջությամբ գոհացնում է, որովհետև մեզ առնչվող ցանկացած հարց, որը դնում ենք նրանց սեղանին, իրենք իսկույն անդրադառնում են դրան ու մեզ հետ միասին փորձում են լուծումներ գտնել ու իսկույն որոշումներ ընդունել ու հաստատել, ինչը բավականին դրական առաջընթաց է:

Մինչդեռ նույնը չենք կարող ասել մեր ոլորտի գլոբալ բնույթի խնդիրների մասով, որոնք  արդեն նշել եմ: Այս առումով, կարծում եմ, որ կառավարությունը  վախվորած է և դեռևս փորձում է ժամանակ շահել՝ գուցե ավելի խորքային դրանք պատկերացնելու և համարժեք լուծումներ առաջարկելու համար: Ուստի, գլոբալ խնդիրներն այդպես էլ  շարունակում են մնալ չլուծված»:

-Այսքանով բավարարվելո՞ւ եք, թե՞ գտնում եք, որ կառավարությունը պետք է ընդլայնի իր քայլերի շրջանակը. հավելյալ ի՞նչ օժանդակության կարիք եք տեսնում, որով հնարավոր կլինի հնարավորինս շուտ դուրս գալ այս ճգնաժամային պայմաններից և վերականգնել ոլորտը,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: Վերջինս պատասխանեց.

«Լուծման բանալին հիմա Ռուսաստանում է: Այսինքն՝ այն ամենը, ինչը կարող էր անել մեր կառավարությունն՝ արել է, բայց քանի որ մեր կոնյակի իրացման շուկայի 90 %-ը և գինու իրացման 70 %-ը Ռուսաստանում է, ապա առաջիկայում ամեն ինչ կախված է նրանից, թե իրադրությունը Ռուսաստանում ինչպես կզարգանա, հետևաբար այս փուլում մեր կառավարությունն այլևս անելիք չունի:

Չնայած՝ ևս մեկ քայլ կա, որով մեր կառավարությունը կարող է էապես թեթևացնել  արտադրողների հոգսը՝ պետք է պետպատվեր իջեցնել «Պիեռնո Ռիկար» ընկերությանը կամ մի քանի այլ նման համբավ ու վստահություն վայելող կազմակերպությունների (դրանց ղեկավարության հետ կարելի է բանակցել), որպեսզի սպիրտի պետական պաշարներ ստեղծվեն: Մենք պատերազմող երկիր ենք և այդպիսի երկրի համար անհրաժեշտության ժամանակ սպիրտը ոսկու չափ արժեք ունեցող այնպիսի բան է, որը կարող է տարբեր նպատակներով օգտագործվել՝ թե՛ որպես դեղորայք, թե՛ որպես վառելիք: Բոլոր այն երկրները, որոնք այս կամ այն չափով առնչվում են ալկոհոլի շուկայի ճգնաժամի հետ (իսկ այս շուկայում ճգնաժամ 10 տարին մեկ լինում է և շատ խորը ճգնաժամ է դա համարվում), ապա այդ երկրներն  ունեն նաև այսպիսի գործիքակազմ և պետական պատվերի միջոցով դա իրականացնում են: Հիմա մեր կառավարությունը նույնպես կարող է այսպիսի որոշում ընդունի և ստեղծի սպիրտի պետական ռեզերվ, որը կարող է  նաև ամեն տարի վաճառվել փոքր ու միջին, ինչու չէ նաև խոշոր արտադրողներին, որպեսզի սպիրտի խնդիր չունենան»:

Ինչ վերաբերում է այս շուկայի  դիվերսիֆիկացմանը, ապա Ավագ Հարությունյանը կարծում է, որ այս կառավարությանը դա որոշ չափով հաջողվել է և հիմա էլ նպատակադրված կերպով շարժվում ենք այս ուղղությամբ, քանի որ, նրա խոսքերով, մեր փրկությունը շուկայի դիվերսիֆիկացման մեջ է, ինչը նաև բարձր մակարդակով է գիտակցվում:

«Դեռ 2018թ-ին, երբ նոր էր ձևավորվել այս կառավարությունը, մենք այս հարցը դրեցինք նրանց առաջ  և պետք է ասեմ, որ կարողացանք որոշակի  հաջողության հասնել: Եթե 18 տարի առաջ մեր կոնյակի շուկայի 98 %-ը Ռուսաստանն էր, ապա հիմա 91 % -ն է, եթե 18 տարի առաջ մեր գինու շուկայի 87 %-ն էր Ռուսաստանը, ապա հիմա 70 %-ն է: Բայց կոնկրետ այս կառավարությունը մի  արդյունավետ քայլ արեց, երբ 2018թ-ի վերջերին դիվանագիտական ներկայացուցչություններին և արտասահմանյան առևտրական ներկայացուցչություններին հորդորեց, որպեսզի իրենց օրակարգում նրանք տարբեր միջոցառումների ժամանակ մտցնեն նաև  հայկական գինու ճանաչելիության բարձրացման  հարցը: Այս քայլը բավականին լավ արդյունք ունեցավ, սակայն  այս կորոնավիրուսը ամեն ինչ փչացրեց: Հիմա բոլոր երկրներն էլ իրենց խնդիրներն ունեն ու սրա համար ժամանակ չունեն: Բայց հուսանք, որ այս համավարակը  շուտով կավարտվի և կառավարությանը կխնդրենք, որպեսզի  տարբեր հարթակներում կրկին բարձրացնի այս հարցը, շարունակի այս մոտեցումը, որպեսզի գոնե գալիք  տարվանից արդեն կարողանանք նաև այս միջոցով նոր շուկաներ նվաճել»,-եզրափակեց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում