Նախագահական ընտրություններում առաջատարը Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է: Այս մասին հաղորդել է «Բելառուս 24» հեռուստաալիքը՝ exit poll-ի տվյալներին հղումով:
Ըստ նախնական տվյալների, նա ստացել է ձայների 79.7%-ը:
Միևնույն ժամանակ, ըստ հարցումների, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան՝ ձայների 6.8%-ով: Երրորդ տեղում է Աննա Կանոպացկայան՝ 2.3% արդյունքով:
Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու, ներառյալ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է արդեն 26 տարի: Քվեարկության հիմնական օրը օգոստոսի 9-ն է: Ժամկետից շուտ քվեարկել է բելառուսների 41.7%-ը: