Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի փաստով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը միայն ժամանակի կորստի կհանգեցնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ լիբանանյան հեռուստաալիքին հղումով:
«Պայթյունի փաստով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջները կհանգեցնեն ժամանակի կորստի»,- հայտարարել է Աունը:
Նա հավելել է, որ դատավարությունը պետք է լինի արագ, բայց միևնույն ժամանակ ոչ հապճեպ:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը:
Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները փշրվել են, քանդվել է շինությունների մի մասը: