Առնվազն հինգ մարդ է զոհվել հունական մեծությամբ երկրորդ Էվիա կղզում՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով, հաղորդում է Protothema-ն:
Զոհերի մեծ մասը, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվել են իրենց տներում կամ մոտակայքում՝ Էվիայում, Աթենքից հյուսիս-արևելք: Փրկարարները շարունակում են երկու անհետ կորած անձանց որոնումները:
Հրշեջ ծառայությունը բազմաթիվ զանգեր է ստանում տներից և տրանսպորտային միջոցներից ջուրը պոմպով քաշելու խնդրանքով:
Տասնյակ մարդիկ տարհանվել են, իսկ ութը փրկվել են ուղղաթիռի օգնությամբ, քանի որ ճանապարհները հեղեղվել են այն տարածքներում, որտեղ գետը դուրս է եկել ափերից: