Լուրեր
Չինաստանը  Հայաստանում «Խելացի քաղաք» կկառուցի. 15 միլիարդ  դոլարի դիմաց ի՞նչ է ակնկալում  Չինաստանը ՀՀ կառավարությունից  
  • 10:00
  • 2020-08-10
  • Դիտումներ՝ *

Չինաստանը Հայաստանում «Խելացի քաղաք» կկառուցի: Հայաստանի վերակառուցման և զարգացման ԱԴԿԱՌՍ գործակալության և Չինաստանի կառավարության համատեղ նախաձեռնությամբ առաջիկայում   Հայաստանում կյանքի կկոչվի «Խելացի քաղաք» նախագիծը: Այս նպատակով Չինաստանը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել՝ առաջիկա 10-15 տարում այս քաղաքը կառուցելու համար: Թե կոնկրետ որտեղ է այն տեղակայված լինելու՝ դեռևս որոշված չէ, այս մասով քննարկումներն ընթացքի մեջ են: «Խելացի քաղաքում» հիմնվելու են հայ-չինական համատեղ  ընկերություններ, որոնք  աշխատելու են արհեստական բանականության, ինչպես նաև  գիտական նորարարությունների ու նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա: Սա լինելու է նոր սերնդի մի բնակավայր, որի բոլոր համակարգերը ղեկավարվելու են ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով տեղի բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը:

Հայաստանի Վերակառուցման և զարգացման ԱԴԿԱՌՍ գործակալության նախագահ Սարգիս Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ այս նախագծի իրականացման համար տևական ժամանակ բանակցել են չինացի գործընկերների հետ, և սա հնարավոր եղավ իրականացնել միայն հեղափոխությունից հետո:

«Չինաստանի կառավարությունը դեռ 2013թ-ին ուներ ծրագիր՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», որի զարգացման փուլն ընդգրկում էր նաև Հայաստանը, որովհետև մեր երկիրն իր բարձր ինտելեկտուալ ներուժով  բավականին հետաքրքրում է Չինաստանին և շատ մեծ շահագրգռվածություն կա համագործակցել մեզ հետ՝ հատկապես թվային տեխնոլոգիաների ոլորտում: Շատ երկար ժամանակ բանակցել ենք Չինաստանի հետ, բայց հիմա, վերջապես, հաջողվեց այս պայմանագիրը ստորագրել»,- ընդգեց Սարգիս Գևորգյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ քաղաքի կառուցման համար Չինաստանը Հայաստանի կառավարությունից ակնկալում է 15-20 քառակուսի կիլոմետր տարածք, որը, պարտադիր, պետք է լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում: Այս համատեքստում Գևորգյանը նկատեց, որ Հայաստանի տնտեսության գերակշիռ մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, ինչը խիստ ծանրաբեռնում է Երևանը, ուստի շատ մեծ ցանկություն կա զարգացնելու նաև մարզերը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *