Նիդեռլանդների բնակիչ Էդսոն Բրանդաոն 53 տարեկան է, բայց շատ ավելի երիտասարդ տեսք ունի։ Նա Unilad-ին պատմեց սննդի և ապրելակերպի վերաբերյալ իր մոտեցման մասին: Բրանդաոն վստահեցնում է, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել և ասաց, որ տապակած կամ պահածոյացված սնունդ չի ուտում և փորձում է շաքար քիչ օգտագործել: Բացի դրանից, օրական մոտ երկու լիտր հանքային ջուր է խմում, երբեք չի ծխել և միշտ ժամանակ է տրամադրում ֆիզիկական վարժություններին: