Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Գոդոլի Գևոյին դանակով չեմ խփել, կանեփն էլ օգտագործել եմ որպես մկնդեղ». Գեղարքունիքում 43-ամյա տղամարդը դանակահարել է ծանոթին

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Աղաբեկ Հ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Աղաբեկ Հ.-ն 43 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 3-րդ մասերով:

Աղաբեկ Հ.-ն կալանքի տակ է 2018 թվականի նոյեմբերի 15-ից:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի նոյեմբերի լույս 15-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում գտնվող իր առանձնատան օժանդակ շինության մուտքի դռան վնասված ու բացված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Աղաբեկ Հ.-ն Գևորգ Մ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ տանից նախապես իր հետ վերցրած ծալովի դանակով 9 անգամ հարվածել է Գևորգի կենսական կարևոր օրգանների շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ այդ վայրում գտնվող Արման Գ.-ի կողմից քարով հարվածներ ստանալու  պատճառով, չի կարողացել Գևորգ Մ.-ի սպանությունը ավարտին հասցնել:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Աղաբեկ Հ.-ն առանց իրացնելու նպատակի իր տնամերձ հողամասում աճած կանեփի բույսերից պատրաստել է առանձնապես խոշոր չափերով՝ 1618,47 գրամ քաշով «Մարիխուանա», 2240 գրամ քաշով «Կանեփ» տեսակի թմրամիջոցները ու պահել է իր առանձնատանը, դրանք հայտնաբերվել են խուզարկության ժամանակ և առգրավվել են:

Ամբաստանյալ Աղաբեկ Հ.-ն առաջադրված մեղադրանքները չի ընդունել ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ընթացքում: Նա հայտնել է, թե 2018 թվականի նոյեմբերի 15-ին իր տանը քնած էր: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում առանձնատանը կից օժանդակ շինությունից, որտեղ պահվում էին իր մշակած կաղամբը, տեխնիկայի պահեստամասեր, արժեքավոր գործիքներ, ձայն է լսել ու արթնացել: Նաև խոսակցություն է լսել, մտածել է, թե գողեր են մտել շինություն: Իր անվտանգության համար պահարանից դանակ է վերցրել ու գնացել է հարակից շինության ուղղությամբ: Ճանապարհին տեսել է մի մեքենա ու երեք հոգու: Նրանցից մեկն առանձին էր կանգնած, երկուսը՝ առանձին: Մինչև նրանց տեսնելն ինքը նկատել է, որ իր օժանդակ շինության դռան փեղկը բաց է: Բղավել է՝ կանգնե՛ք: Ցանկացել է  տեսնել, թե ովքեր են, ինչ են տանում կամ ինչ են ուզում:

Առանձին կանգնածը գոռացել է՝  մենք ենք: Ինքը հարցրել է՝ իր տան դռները ինչի՞ համար են ջարդել: Նա պատասխանել է, թե պետք է եղել, դրա համար են ջարդել: Նա իրեն հրել է ճաղավանդակի վրա: Ինքը վայր է ընկել, բայց հասցրել է կախվել նրա վզից, ու նա իր հետ ընկել է գետնին: Ինքը մտածել է՝ նրանք երեքով են, իրեն կսպանեն: Պաշտպանվելու համար հանել է դանակը, բռնել է նրա վերարկուից ու հարվածել է: Նրանք իրեն հայհոյել են: Ինքն ու իր հետ ընկածը բարձրացել են գետնից, ինքը հետ է քաշվել: Մոտեցել են մյուս երկուսը, նրանք երեքով նստել են մեքենա ու փախել են: Ինքը գնացել է տուն, լվացվել է, շորերը փոխել ու սպասել է լույսը բացվելուն:

Առավոտյան գնացել է օժանդակ շինություն, որի դուռը և փականը կոտրված էին: Բայց իր ապրանքները ներսում էին, ոչինչ չէր  գողացվել, երևի ցանկացել էին գողանալ: Իր տանից ցանկացել էին գողություն կատարել, ինքն էլ հարվածել է: Իր ընկերը շինարար է, զբաղվում է եկեղեցիների նորոգմամբ: Մինչ այդ՝ իրենք պայմանավորվել էին, որ գնան Գոշավանք: Իր ընկերը եկել է, միասին գնացել են: Բայց երբ հասել են Սևանի «Հարսնաքարի» մոտ, ոստիկաններն իրենց մեքենան կանգնեցրել են: Իրեն հրավիրել են ոստիկանություն: Նրանց հետ գնացել է ոստիկանության Մարտունու բաժին: Իրեն սուրճ են հյուրասիրել, հարցրել են՝ գիշերը դանակով մարդու խփե՞լ է: Ինքն ասել է, թե խփել է, բայց չի ճանաչում՝ ում է խփել:

Ոստիկանությունում հայտնել են, որ ինքը խփել է «Գոդոլի Գևոյին»: Ինքը նրան չէր ճանաչում, լսել էր նրա մասին: Ինքը ոստիկանությունում հայտնել է, որ խփել է այն պատճառով, որ այդ մարդիկ իր տանից ցանկանում էին գողություն կատարել: Ինքը հարվածել է միայն իրեն ու իր տունը պաշտպանելու նպատակով:

Ինքը թմրանյութ չի օգտագործել, հայտնաբերված թմրանյութի հետ կապ չունի: Կանեփը լցրել էր այդ շինություն, որ մկները կաղամբին չմոտենան ու վնաս չտան: Բոլորը գիտեն, որ մկները կաղամբ շատ են սիրում, բայց կանեփի առկայությամբ նրանք կաղամբին մոտ չեն գնում: Ինքը կանեփը օգտագործել է որպես… «մկան դեղ»: Կանեփը հատուկ չի չորացրել, որպես մկնդեղ լցրել է այնտեղ, բույսն ինքն իրեն չորացել է: Ինքն այդ կանեփը պիտի շաղ տար կաղամբի կողքերը, որ մկները չմոտենային կաղամբին:

Իրեն տարել են դատարան ու «փակել են»: Ինքը պնդել է, որ հարվածել է միայն պաշտպանվելու համար: Չի իմացել՝ ում է հարվածում: Ինքը կարող է ասել, որ հարվածել է առնական տղամարդու, Գևորգին չի հարվածել: Իր բակում արյան հետք չի եղել, ինքը չգիտի՝ ինչու են ասում, թե բակում արյուն է  եղել:  Ինքը տանը հիվանդ մայր ունի և ոչ  մի հանցանք չի կատարել, ոչ էլ ինչ-որ մեկին սպանելու մտադրություն է ունեցել:

Իր հոդվածը սխալ է որակված: Իրեն ոչ ոք չի հարվածել ո՛չ քարով, ո՛չ ուրիշ բանով: Ամբողջ միջադեպը տևել է մեկ րոպե: Ինքն այդ մարդկանց չի ճանաչել, վրեժ լուծելու հարց չկար:  Ինքը պաշտպանության նպատակով ընդամենը երկու անգամ է հարվածել: Գևորգ Մ.-ին չի տեսել, նրան չի հարվածել:

Ինքը չգիտեր, որ կանեփը թմրամիջոց է: Այդ բույսերը բնական վիճակում՝ ցողուններով ու արմատներով, լցրել է խորդանոց, բույսերը այնտեղ չորացել են: Ինքը ոստիկանությունում «Գոդոլի Գևոյի» անունը չի տվել, այդ անունը տվել են ոստիկանները…

Նախաքննական ցուցմունքում Աղաբեկ Հ.-ն հայտնել է, թե գիշերը ձայն լսելով ու դուրս գալով՝ հայհոյանքով հարցրել է, թե ովքե՞ր են ջարդել իր շինության դուռը:

Երեքից մեկն ասել է. «Աղո, ես եմ, քֆուր մի արա, մենք ենք»: Ինքը դիմագծերից ու ձայնից ճանաչել է «Գոդոլի Գևոյին», նրա ամբողջական տվյալները չգիտի: Ինքն ասել է՝ կանգնեք, ու գնացել է նրանց կողմը…

Նախաքննական մեկ այլ ցուցմունքում Աղաբեկը հայտնել է, թե իր շինության դուռը կոտրողները կանեփի բույսեր էին գողացել… Նշել է, թե կանեփն ինքը օգտագործել է ծխելու միջոցով՝ ատամներ չունի, ուտելիքը կուլ է տալիս առանց ծամելու, իսկ կանեփը ծխել է մարսողության համար… Կանեփը իր հողամասում աճում էր ինքն իրեն, ինքը այն չի ցանել: Ոչ մեկին էլ չի հյուրասիրել:

Հետագայում Աղաբեկը փոխել է ցուցմունքները և հայտնել է, թե կանեփը օգտագործել է որպես… մկան դեղ… Եվ  ոստիկանությունում է իմացել «Գոդոլի Գևոյի» մասին, ինքը նրա անունը չի տվել, նրան չի հարվածել…

Տուժող Գևորգ Մ.-ն դատարանում հայտնել է, թե Աղաբեկ Հ.-ին ընդհանրապես չի ճանաչում: Դեպքի օրը ինքն ու ընկերները տվյալ գյուղի գազալցակայանում եղած խաղային սարքերով խաղացել  ու կրվել էին: Հետո գյուղ էին գնացել, որ մեկնումեկից գումար վերցնեն: Կանգնել էին պատահական տան մոտ: Պատահաբար ինքը մեքենայի դուռը բացել է, որ իջնի, չի հասկացել, թե ով և ոնց է հարվածել իրեն:  Երեքով նստել են մեքենա ու հեռացել են, ճանապարհին վթարի են ենթարկվել…

Իրեն մոտեցած ու հարվածներ հասցրած մարդը Աղաբեկին նման չէր: Ինքը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել մարմնի տարբեր մասերում: Չգիտի՝ իրեն ինչու և ով է հարվածել: Ինքը ոչ մեկին չի հարվածել: Չի հիշում՝ ոնց է հասել հիվանդանոց: «1-02» հաղորդման ժամանակ է իմացել, որ իրեն խփողը Աղաբեկն է եղել…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ

հաստատված է  գնահատել Աղաբեկ Հ.-ին առաջադրված մեղադրանքները:

Աղաբեկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 3-րդ մասերով:

Աղաբեկ Հ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ից:

Աղաբեկ Հ.-ից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 2 միլիոն 432 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում