Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Սերժ Սարգսյանը անպատիժ ման է գալիս, նա նոր բան չասաց, իսկ ակտիվացումը մի քանի պատճառ կարող է ունենալ

Թավշյա հեղափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,մոտ երկու տարվա լռությունից հետո հանդես եկավ հանրության առջև՝ պատասախանելով ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին։ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված տեսանյութերում հիշեցնում է, որ դեռ ապրիլին խոստացել էր՝ երբ ավարտվի արտակարդ դրությունը, կհրավիրի ասուլիս ու կպատասխանի ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին, այնուհետև կորոշվի, թե որն է լինելու հաջորդ ասուլիսի թեման։

Խոսելով ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին Սարգսյանը նշել է, որ դեռ 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվել է  մեզ վրա և պարտվել.« 1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ: Նրանց ծրագրերը ծախողվեցին»:   «Ձեզ մեղադրում են նրանում, որ ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք», – այս հարցին Սարգսյանը պատասխանեց հետևյալ կերպ.  «Այո, անկասկած սա հաղթանակ էր: Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց բոլոր լայնածավալ հարձակումները»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ երրորդ նախագահի ակտիվացումը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ այդ թվում այնպիսիք, որոնք այսօր տեսանելի չեն.«Հնարավոր է  կան որոշակի քննչական գորոծողություններ,որոնք ըստ որոշ լուրերի կապվում են նրա և նրա ընտանիքի հետ։ Եթե հիշում եք՝ ԲՀԿ առաջնորդի ակտիվացմանն էլ նախորդեցին որոշակի բացահայտումները, որոնք  հանրայնացված չէին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի թեզերին, ապա ըստ Ղևոնդյանի, Սերժ Սարգսյանը որևէ նոր բան չի ասել.« Նա խոսեց ապրիլյան պատերազմի կորուստների մասին՝ առ այն, որ հակառակորդն ավելի շատ կորուստներ է  ունեցել, բայց նա այդ նույն մոտեցումներն  արտահայտել է նաև իր նախկին հարցազրույցնեում երբ իշխանության էր։ Եվ քանի որ չկա որևէ  տարբերություն նրա արտահայտած  մտքերում,պետք է հասկանալ, որ նա իսկապես այդես է կարծում։ Այլ հարց է, որ նրա մոտեցումը այնքան էլ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին և օրինակ իմ պատկերացումներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը, մինչդեռ, նշում է.«Մենք մեր ապացուցված համոզմունքը արդեն 4 տարի է հայտնում ենք՝ Սերժ Սարգսյանը ազգային դավաճան է, իրականացրել է պայմանավորված պատերազմ, որի հետևանքով մենք ունեցել ենք մարդկային և տարածքային կորուստներ։ Բայց ազգային դավաճանը մինչ օրս անպատիժ ման է գալիս ու նաև զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ինչն իհարկե շատ ցավալի է, ցավալի լինելուց զատ էլ վտանգավոր է  ազգային անվտանգության տեսակետից։ Գործող իշխանությունը, սակայն, ոչ մի քայլ չի կատարում՝ դրանով իսկ նույնանալով նախկինների հետ։ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը ևս խոսում է այն մասին, որ նախկիններն ու ներկաները այդ հարցում նույնանում են։ Ես կարծում եմ որ Սերժ Սարգսյանի՝ այդ առումով ակտիվանալը ևս ներքին պայմանավորվածությունների ու համատեղ գործունության հետևանք է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ այժմ էլ ամեն ինչ արվում է Ռուսաստանի պատասխանատվության բաժինն ի ցույց չդնելու համար.«Եվ ամեն ինչ արվում է նաև Մոսկվայի կայսերական հովանոցի տակ։ Նախկիննեն ու ներկաները ձեռք ձեռքի տված այդ հարցում միասին են գործում»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում