Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ի՞նչ խնդիրներ ունեն լիբանանահայ հայրենադարձները․ պետական աջակցության ծրագրերը բավարար չեն

Մոտ 300-ից ավել լիբանանահայեր հատուկ չվերթով վերջին մեկ ամսում վերադարձել են Հայաստան։ Նրանց մի մասը նախկինում Հայաստանում ապրել են, ունեն ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ կացության կարգավիճակ։ «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է լիբանանահայերի խնդիրներին, նրանց պետքերին, Հայաստանի կյանքում լիովին ինտեգրվելու խոչընդոտներին։

«4 չարտերային չվերթով (հուլիսի 14, 21, 28 և օգոստոսի 4) ժամանել են շուրջ 300 հայրենակից՝ ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող։ Համավարակով պայմանավորված՝ բոլորը զննություն են անցել, պահպանել 14-օրյա կարանտինային պահանջը։ Գրեթե բոլոր ժամանողները ունեցել են դիմավորողներ, անմիջապես օդանավակայանում նշվել են այն հասցեները, որում նախատեսված է եղել կարանտին անցնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Բեյրութում տեղի ունեցած աղետալի դեպքը կարող է ավելացնել դեպի Հայաստան ներգաղթը։ Նման կանխատեսումներ են անում Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը և Արցախն ընդունել հայրենադարձներին։ Սա վերջին օրերին հնչող ամենամեծ մտահոգությունն է։ ՀՀ իշխանական տարբեր մակարդակներով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է ամեն ինչ անել լիբանանահայերին Հայաստանում ընդունելու համար, հատկապես Բեյրութի ողբերգությունից հետո։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյայի խոսքով՝ բնակարանավորման հարցը կարգավորելու անհրաժեշտություն կունենանք Բեյրութի աղետից հետո ժամանողների մասով։ «Կարիքը կլինի անհամեմատ մեծ։ Այդպես ենք կարծում՝ ելնելով ներկա իրողություններից ու հայրենակիցների հետ շփումներից։ Գուցե կլինի բնակվարձ՝ պետք է որոշել։ Մենք անհրաժեշտությունը տեսնում ենք, ամեն դեպքում»,- ասաց Ալեքսանյանը։

Երկու տարի առաջ, հեղափոխությունից ոգևորված, Լիբանանից ընտանիքով Հայաստան տեղափոխված հայրենադարձ Ալեքս ՏերՍահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում, սակայն, ներկայացրեց այն ծանր վիճակը, որում իրենք հայտնվել են հայրենադարձվելուց հետո։ Ալեքսն ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Ընտանիքով տեղափոխվել են Լիբանանից՝ հույս ունենալով, որ Հայաստանում կկարողանան աշխատել ու ավելի լավ ապրել։ Սակայն, հույսերը չեն արդարացել։ Այս երկու տրվա ընթացքում, Ալեքսն ու իր ընտանիքը պետական որևէ աջակցություն չեն ստացել։ Բնակվում են վարձով։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով, չկարողանալով վճարել տան վարձը, տանտիրոջ պահանջով ազատել են բնակարանը, տեղափոխվելով այլ տեղ։ Հայրենիք գալուց հետո, լիբանանահայ ընտանիքը հիմնել է տուրիստակաան ընկերություն, սակայն COVID-19-ի պատճառով այժմ չեն աշխատում։ Ալեքսը մեզ հետ զրույցում բավական հիասթափված պատմեց այն դժվարությունների մասին, որոնց այս երկու տարում ինքն ու իր ընտանիքը հանդիպել են։

«Երբ դիմում ես, ասում են ծրագիր չունենք մշակած»,- ասում է Ալեքսը։ Դիմելով տարբեր պատկան մարմիններ, ստացել են արհամարհական պատասխաններ, «ինչի՞ եք եկել Հայաստան, գնացեք ձեր երկիրը», «ի՞նչ կա ստեղ եկել եք», «ձեզ ո՞վ է ասել, որ վերադառնաք» ու նմանատիպ այլ պատասխաններ։

«Մարդիկ իրենց ֆինանսով են եկել Հայաստան, ոչ մեկ իրեն չի օգնել ու չի օգնի։ Չկա օգնություն։ Սփյուռքի ժողովրդին այստեղ ոչ մեկ չի օգնում։ Մենք շատ ենք օգնել ժամանակին մեր հայրենիքին, հիմա  արդեն մեր հերթն է, մենք ենք եկել մեր հայրենիքը շենացնենք։ Ես տուրիստական գործակալություն եմ բացել, աշխատում էինք։ Բայց կորոնայից հետո ոչ մի գործ չկա։ Այս հարցով էլ ենք դիմել նախարարությանը, ասել են՝ մենք էլ գործ չունենք, մենք էլ ենք տանը։ Պաշտոնյաները այդպես են խոսում, ասում են՝ մենք էլ գործ չունենք, տեսնենք՝ մենք ինչ ենք լինում։ Ասում եմ ախր դա խոսելու ձև չի որ խոսում եք, մեզ ասում ենք գնացեք, լիքը օգնության տեղեր կան, Կարմիր խաչ, Կարիտաս, տեսեք ինչով կօգնեն։ Մենք հո մուրացկան չենք։ Ասում եմ՝ բա ինչ եղավ «Ետ դարձ դեպի տուն» ծրագիրը, ասում են՝ դեռ չկա նման  ծրագիր, պետությունը չի ընդունում»,- պատմեց հայրենադարձ երիտասարդը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հայրենադարձների համար ոչ մի ծրագիր չկա, հայրենադարձությունը միայն հայտարարությունների մակարդակում է։ «Ես փող չեմ ուզում իրենցից։ Մենք չենք եկել այստեղ, որ պետությունը մեզ փող տա, մենք ուտենք, ասենք հայրենիք ենք եկել։ Մեզ ծրագիր է պետք, որ կարողանանք այդ ծրագրերով աշխատել, հիպոտեքով տուն գնել։ Չկա նման ոչ մի ծրագիր։ Հազար անգամ դիմել եմ։ Պետությունից ոչ մի արձագանք չկա։ Ես անգամ խնդրել եմ վարորդական վկայականի հարցով օգնել, բայց ոչ մի արձագանք»,- ներկայացրեց Ալեքսը։

Երկու տարվա ընթացքում հայրենադարձ ընտանիքը բախվել է անգամ ոստիկանական ապօրինությունների հետ, երբ խաբեբայության ու գողության զոհ են դարձել, դիմել ոստիկանություն, որտեղից իրենց հորդորել են դիմել դեսպանատուն, քանի որ սփյուռքահայ են, այնտեղ պատմել իրենց հետ կատարվածը։ Այնինչ, Ալեքսի խոսքով, դա ոստիկանության աշխատանք էր՝ բացահայտել հանցագործությունը։ «Անգամ դիմումս չէին պահել բաժնում, ճղել թափել էին։ Ու այդպես էլ ոչ մի բան չարեցին։ Այսինքն, համագործակցել են գողերի հետ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Ալեքսին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ բազմիցս հորդորել են տոմս գնել ու գնալ Հայաստանից, եթե այստեղ դուր չի գալիս իրեն։ Իհարկե, դա շատ ծանր է ազդել հայրենադարձ երիտասարդի վրա։ Այսօր արդեն Ալեքսն ու իր ընտանիքը առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան կա՛մ Լիբանան, կա՛մ այլ երկիր, քանի որ նրա բնորոշմամբ, անգամ Լիբանանի այս ծանր կացությունն ավելի լավ է, քան Հայաստանում։ «Ինձ ասում են՝ չես ուզում տոմս առ գնա Հայաստանից։ Դա շատ ծանր ազդեց ինձ վրա։ Բա դուք ու՞մ եք ասում եկեք, ի՞նչ հայրենադարձություն, ի՞նչ բան։ Եթե դուք ծրագիր չունեք, ինչ հարենադարձություն։ Ինձ ասում են, դե մենք չէինք պատկերացնում, որ այսքան մարդ կգար։ Ասում են՝ մենք պատկերացնում էինք, որ մի 100-200 ընտանիք կգային, բայց ոչ հազարներով։ Ախր սա պետական պաշտոնյայի խոսելու ձև չէ։ Կառավարությունն էլ պետք է իմանա, թե Սփյուռքից եկած մարդու հետ ով է խոսում ու ինչ ձև։ Մենք այս ընթացքում հասկացանք, որ հայրենադարձությունն իրենք անում են մեծ ֆինանսական միջոցներ ունեցողների համար, ով գումար չունի, չի կարող գալ»,- ցավով նշեց Ալեքս Տեր-Սահակյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում