Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մերժվածը փեսայից հետ չի մնում…

Նախօրեին համացանցում տարածվել էին ՀԱՄԱՐ ՄԵԿ ՄԵՐԺՎԱԾԻ՝ սերժիկ սարգսյանի հանրությանը ուղղված տեսաձայնագրությունները (семейный подряд Мишик продакшн), որոնցում նա մանկական անմեղ հայացքով խոսում էր ապրիլյան պատերազմի, հեղափոխության և այլ բաների մասին:

Հիմա եկեք տեսնենք, թե մեր օրերի մերժվածների առաջնորդը ինչ էր խոսում:

Խոսում էր այն մասին, որ նա մինչ այս պահը լռել է, քանի որ չի ցանկացել խորացնել հասարակության մեջ առկա բևեռացումը և ագրեսիան: Սիրելի հայրենակիցներ, պատկերացնում եք, բևեռացումից և ագրեսիայից խոսում է մի մարդ, որի ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների մասին լեգենդներ են պտտվում, իսկ նրանց ցոփ ու շռայլ կյանքի մասին էլ չասեմ, ուղղակի հիշենք սաշիկի տղու նվերները ընկերուհուն, Սարյանի նկարները, 50\50-ները և այլն, և այլն, և այլն….

Խոսում է ապրիլյան պատերազմի մասին և խոսում է այնպես, որ ակամայից սկսում ես մտածել, ոնց կարող է այս մարդը խոսել բանակից, որը իր կողմնակիցների ձեռքերով թալանվում էր, ինչի մասին են վկայում արդեն Նոր Հայաստանում հարուցված քրեական գործերը:

Խոսում է այն մասին, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները չեն օգտագործել: Ուզում եմ այս մարդուն հիշեցնել, որ ՀՀ իշխանությունները ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հուլիսյան մարտերի ժամանակ ահավոր ջարդ տվեցին հակառակորդին, ոչնչացրեցին գեներալի, գնդապետի և մեծ թվով հատուկ ստորաբաժանման զինյալների, իսկ ոչնչացված ռազմական տեխնիկան գումարային արժեքով ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի էին: Հիշեցնեմ, որ այդ օրերին վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը գերհարձակողական էին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին ձեր կառավարության ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների ձայնը չէր լսվում: Հուլիսյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանի մեկ հորդորով մի քանի ժամում հարյուրավոր միլիոն դրամներ փոխանցվեցին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Կուզենայի նաև հիշեցնել, որ Փաշինյանը Մինսկում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստում ունեցավ այնպիսի հզոր հարձակողական ելույթ, որի պատասխանը մինչ այժմ ալիևը չի կարողանում տալ:

Հուլիսյան դեպքերի ժամանակ և դրանցից հետո Աշխարհի բոլոր ծայրերից նախագահների, կառավարությունների, պարլամենտականների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ադրբեջանական ագրեսիան դատապարտվեց, իսկ ձեր պարագայում ուզում եմ հիշեցնել, որ ձեր կուսակիցները Հայաստանի վրա բողոքներ էին գրում ԵԺԿ-ին և այլ կազմակերպությունների: Հիմա ով է ավելի շատ հաջողությունների հասել դիվանագիտական ճակատում, Ն.Փաշինյանը և իր կառավարությունը, թե դուք և ձեր սպասարկուները, որոնք Հայաստանի վրա դրսից “տղա” էին բերում:

Սիրելի հայրենակիցներ ցանկանում եմ հիշեցնել, որ խոսում է  մարդը, որը ներկայումս անցնում է դիզվառելիքի հափշտակման վերաբերյալ քրեական գործով, իսկ նրա ցեղի արու անդամների գերակշիռ մասը անցնում են ավելի ծանր քրեական գործերով: Ինչի համար եմ սա ասում, որ բոլորի համար պարզ լինի մերժվածները վերակենդանանալու շանս չունեն, քանի որ իրենց պաշտոնավարման ընթացքում բազմից ապացուցել են, որ Հայրենիքից ավելի սիրում են փողը, իշխանությունը, պնակալեզությունը և կեղծավորությունը:

Հ.Գ. Ով ինչից ուզում է խոսի, դու ու քո խմբակը ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ու ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՑ թող չխոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում