Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մաֆիան կարելի է մի քանի օրում քայքայել, եթե օրինապահներդ չեն ծախվում. Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կրթության նախարարությունը ուզում է պայքարել դասագրքերի մաֆիայի դեմ ու լավ է անում։ 2018-ի ձմռանը չար լեզուներն ասում էին, որ 1-4 դասարանի դասագրքերի համար ատկատի թիվը հասել էր 60%-ի:

Բայց!!!

Ունքը դզելու փոխարեն՝ տալիս աչքն է հանում։

Որոշել է ստեղծել պետական հրատարակչություն ու արդեն հայտարարություն է տվել ուսումնական նյութեր գրելու մասին։

Մաֆիան կարելի է մի քանի օրում քայքայել, եթե օրինապահներդ չեն ծախվում։

Բայց պետական հրատարակչությունը կսպանի հրատարակչությունը զբաղմունքից ու պետական ռեսուրսը վատնելուց դեպի հրատարակչական բիզնեսի կառուցման նոր զարկ տվող գործընթացը։

Երբ պետությունը համ դաշտում դատավոր է, համ էլ խաղացող, այդ ֆուտբոլը ծաղրանք է համ դատավորի, համ ֆուտբոլասերի, համ էլ խաղացողների հանդեպ։

Ես շահագրգռված եմ և պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնելու կամ վերափոխելու մրցունակ ընկերությունների պայքարի։

Բայց մեր պետությունը բիզնեսով չպետք է զբաղվի։ Պետոթյան բիզնեսով զբաղվելը պետության և բիզնեսի կապակցվածության ձև է և կոչվում է կոռուպցիա։

Պետության բիզնեսը հարկ հավաքելն է ու կանոն սահմանելը։

Հ.Գ. Հայփոստի 27 տարեկան աշխատակցուհին մեր աշխատակցի հարցին, թե ինչու մեզ չեք ուղարկել մրցույթի առաջարկը, խուժանին վայել կոպտությամբ ու բառերով պատասխանել էր, որ ինքը պարտավոր չի հիշել, թե ում է ուղարկել։ Այդ նույն աղջիկը մասնավոր կառավարման ժամանակ նման ղալաթ չէր անում։

Իսկ անցել է դեռ երկու ամիս։

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10221230438742790

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում