Բեյրութում ցուցարարները ներխուժել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ սա չորրորդ գերատեսչությունն է, որը գրավել են ցուցարարները: Ավելի վաղ նրանք մտել էին արտաքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը, ինչպես նաև Լիբանանի բանկերի ասոցիացիայի շենքը:
Ավելի քան 230 մարդ վիրավորվել է Բեյրութում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում՝ ըստ «Կարմիր խաչ»-ի թվիթերյան գրառումների: Նրանցից ավելի քան 60-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: