Բեյրութում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների արդյունքում գրեթե 60 մարդ վիրավորվել է՝ հայտնում է Լիբանանի Կարմիր խաչը Twitter- ի իր էջում:
«14 հոգի տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Տեղում օգնություն է ցուցաբերվել 44 մարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև: