Գելֆի համալսարանի կանադացի գիտնականները խորհուրդ են տվել սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնելու համար օգտագործել հատիկեղեն: Այս մասին հայտնում է Food.News-ը:
Հետազոտողները ուսումնասիրել են սերմնահատիկների ազդեցությունը առողջ մարդկանց և շաքարային դիաբետ ու սրտանոթային հիվանդություններ ունեցողնրի վրա:
Նշվում է, որ հատիկները հարուստ են մանրաթելով, ինչը լավ է սրտի համար, և ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ դրանք չեն առաջացնում արյան մեջ շաքարի բարձրացում:
Պարզվել է, որ հատիկեղենի օգտագործումը բարելավում է արյան լիպիդային պրոֆիլը, արյան ճնշումը և շաքարի մակարդակի իջեցումը ինչպես առողջների, այնպես էլ դիաբետիկների մոտ: