Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՍԱՏՄ Շիրակի մարզկենտրոնի պաշտոնատար անձանց մեծ մասի, ներառյալ պետի գործունեությունը այլ քրեական գործի շրջանակներում ժամանակավոր կասեցված է

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, նշելով՝ հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառումը, այդ շրջանակներում իրավասու մարմինների հետ գործակցությունը արդյունքներ են ապահովում:

«Դատախազության գործունեության վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին հետևողները հավանաբար հիշում են, որ Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում մասսայական թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 3 անձի, ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:

Այս գործով նախաքննության ընթացքում նշանակված և իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել էին մի շարք խախտումներ, որոնց՝ իբրև կատարված հանցավոր արարքներին հանգեցրած պատճառների և պայմանների վերացման նպատակով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:

Դրանով առաջարկվել էր նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ միջնորդագրով բարձրացված հարցերը դարձվել են քննարկման առարկա: Մասնավորապես, նշվել է, որ տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պաշտոնատար անձանց մեծ մասի, ներառյալ պետի գործունեությունը այլ քրեական գործի շրջանակներում ժամանակավոր կասեցված են:

Իսկ ինչ վերաբերում է միջնորդագրով նշված՝ իրավակարգավորումների հետ կապված բացերին, ապա, ըստ ստացված գրության, դրանք լուծելու նպատակով տեսչական մարմնի կողմից մշակվել և ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնին է ներկայացվել օրենսդրական փաթեթ, որն ուղղված է հստակեցնելու և պարզեցնելու տեսչական մարմնին վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակները և վերացնելու երկակի մեկնաբանությունների տեղիք տվող հասկացություններն ու կարգավորումները»:

https://www.facebook.com/abrahamyangor79/posts/644233776211470

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում