Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ հիշողությունը. չվնասել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, օրերս անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, հայտարարել էր, թե չի տեսնում լուծման հեռանկար, փոխարենն առաջարկում է մինչ այդպիսի հեռանկարի և կողմերում քաղաքական կամքի առկայությունը Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը տեղափոխել ՄԱԿ ենթակայության տակ: Ռիչարդ Հոգլանդը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում աշխատեց շատ կարճ, գրեթե ամիսներ, ինչը, թերևս, զգացվում է նրա գնահատականից և առաջարկից, որը բավականին ոգևորել է ադրբեջանցիներին:

Ոգևորել է, որովհետև Ադրբեջանի վաղեմի երազանքն է արցախյան հարցը Մինսկի խմբի համանախագահության ենթակայությունից ՄԱԿ ենթակայություն տեղափոխելը: Ադրբեջանի և Թուրքիայի երազանքը, որովհետև այնտեղ նրանք ունեն շատ ավելի մեծաթիվ երկրների աջակցություն ստանալու հնարավորություն՝ ի տարբերություն Մինսկի խմբի, որտեղ, ըստ էության, ստանում են միայն ՌԴ աջակցությունը, այն էլ, իհարկե, հաշվի առնելով հանգամանքը, որ Մոսկվան զգալիորեն կաշկանդված է Հայաստանի հանդեպ ունեցած դե յուրե պարտավորությունների հանգամանքով:

Այն, որ Ռիչարդ Հոգլանդը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ի վիճակի չէ արդյունավետ ներկայացնել ամերիկյան ռազմավարական շահը, վկայեց հենց հանգամանքը, որ Հոգլանդը աշխատեց շատ կարճ և փոխարինվեց այլ համանախագահով: Հոգլանդի հայտարարությունը, ըստ երևույթին, առիթ է անդրադառնալ մի բավականին քիչ շոշափված, կամ ընդհանրապես չշոշափված հարցի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի, այսպես ասած, ինստիտուցիոնալ հիշողության:

Ըստ ամենայնի՝ անհրաժեշտ է, որպեսզի Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը ներգրավված դիվանագետները՝ լինեն դրանք Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, թե Ռուսաստանից, իրենց կարգավիճակը թողնելուց հետո, այդուհանդերձ, հավատարիմ լինեն միջնորդական որևէ կոդեքսի, ինչը, թերևս, պետք է ենթադրի այսպես ասած՝ յուրօրինակ «հիպոկրատյան երդում»՝ չվնասել, անպատեհ հայտարարություններով չվնասել հակամարտության քաղաքական կառավարման ջանքը, որ գործադրում են համանախագահ երեք երկրները, ձևաչափը փոխելու առնվազն երկու երկրի ակտիվ և, թերևս, մեկի պասիվ ջանքի պայմաններում, որը նաև հենց համանախագահության մասնակից է: Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի, և երրորդը՝ Ռուսաստանի մասին է: Տանել Արցախի խաղաղ գործընթացը որևէ այլ ձևաչափ, առավել ևս ՄԱԿ ձևաչափ, ուղղակի նշանակելու է գցել այն եռացող մի կաթսա, որտեղ անգամ հարաբերական խաղաղությունն ու կայունությունը կարող են թվալ հեռավոր նպատակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում