Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հասարակությունը Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած համակարգի հետ լուծել է խնդիրները ու մաքրել է հաշիվները. Արման Բաբաջանյան

Սերժ Սարգսյանը երկամյա լռությունից հետո որոշել է խոսել։ Խոսելու համար ընտրել է տեսաուղերձների ձևաչափը, ինչն արդեն իսկ տարակուսելի է ու ոչ այնքան լուրջ։ Բայց կարևոր է ոչ այնքան նրա ուղերձների ձևաչափը, այլ բովանդակությունը։ Սերժ Սարգսյանը, իհարկե, ոչ ուղղակիորեն, տողատակով, խոսում է անցյալի հետ հաշիվներ մաքրելու մասին, խոսում է այնպիսի տոնայնությամբ, կարծես այդ անցյալում ինքը եղել է ոչ թե անմիջական մասնակից ու դերակատար, այլ ուղղակի դիտորդ։

Սերժ Սարգսյանի խոսելու մոտիվացիան հասկանալի է՝ նա իր կամ իր շրջապատի տեխնոլոգների կարծիքով փորձում է ռեաբիլիտացվել, մաքարզերծվել՝ թերևս հույս ունենալով, որ կարող է այդպիսով հավակնել ինչ-ինչ քաղաքական նպատակների։ Բայց Սերժ Սարգսյանի ու նրա տեխնոլոգների հաշվարկները դատապարտված են ձախողման, քանի որ դրանց հիքմում ընկած է հասարակության, ժողովրդի կարճ հիշողության կամ ամնեզիայի թեզը։ Բայց մեր ժողովուրդը, բարեբախտաբար ունի շատ լավ հիշողություն ու առավել ևս չի տառապում ամնեզիայով և Սերժ Սարգսյանի ամեն մի խոսքի, ամեն մի բառի հետ հիշում ու հիշելու է այն տարիներն ու տասնամյանկները, որ ապրել է նրա միջնորդավորված կամ ուղղակի իշխանության օրոք։

Հասարակությունը հիշում է ու արձանագրում, որ Սերժ Սարգսյանն է եղել նախ քոչարյանական, ապա իր իսկ ղեկավարած Հայաստանի հիմնական ճարտարապետը, իսկ այդ Հայաստանը եղել է ոչ թե պետություն, այլ գողապետություն՝ մենաշնորհներով ու օլիգարխներով, քրեական ենթամշակույթով ու համակարգաված թալանով և կոռուպիցոայով։

Հենց այդ Հայաստանում է Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքը դարձել խոշոր սեփականատեր ու բիզնեսմեն, պետական միջոցների ու լծակների գործադրմամբ կուտակել բազմամիլիարդանոց հարստություն։

Հենց այդ Հայաստանում է Սերժ Սարգսյանը հարստացել ոչ միայն սովորական թալանի ու կոռուպցիայի, այլ անգամ երկրի անվտանգության ու բանակի հաշվին, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը չի խորշել կոռուպցիայի ու թալանի հանցավոր ձեռքերը մտցնել նաև բանակ ու կարողություն դիզել նաև զինվորի հաշվին, զինվորի անվտանգության ու հետևաբար նաև կյանքի հաշվին։

Եվ ահա նման տխրահռչակ ժառանգություն ունեցող մեկը, ում համար բոլոր խոսքերից ամենաիմաստունը պետք է լիներ լռությունը, տեսաուղերձներ է հրապարակում ու հասարակության հետ խոսում այնպիսի տոնայնությամբ, կարծես իր հայտնությամբ հայ ժողովուրդը ականատես է լինելու փրկչի գալուստի։

Հայ ժողովուրդը նման փրկիչներից կուշտ է մինչև ատամները, հայ ժողովուրդը նմաններին միարժեքորեն ու աներկբայորեն մերժել է երկու տարի առաջ, մերժել է խորապես ու հիմանավորապես, մերժել է այնպես ու այնքան, որ նրանց վերադարձը որևէ պարագայում, անգամ ամենաղձավանջային երազում ուղղակի հնարավոր չէ։

Հասարակությունը Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած համակարգի հետ լուծել է խնդիրները ու մաքրել է հաշիվները։ Հասարակության խնդիրն այսօր նոր իշխանության հետ է, որը չունի այնքան կամք ու վճռականություն, որ մաքրի հաշիվները նույն Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների հետ օրենքի ու օրինականության դաշտում, մաքրի այնպես, որ բացի խոստովանական ցուցմունքներից նրանք այլ ասելիք ուղղակի չունենան։

Բայց դա ժամանակի հարց է, կանի դա այս իշխանությունը՝ շատ լավ, չի անի, կանեն հաջորդները՝ վերջնականապես ու անդառնալիորեն փակելով Հայաստանի հանցավոր ու ամոթալի էջը ու ջնջելով այն խարանը, որ մեր եկրին դաջվել է քոչարյանասերժական տառապանքների քսանամյակի ընթացքում։

https://www.facebook.com/babajanyana/posts/3527926363904732?__tn__=K-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում