Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում քվեարկության վաղաժամ մասնակցությունը 32,24% էր: Տվյալները տեղադրված են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ գրում է mk.ru-ն:
Վաղաժամ քվեարկությունը սկսվել է օգոստոսի 4-ին և շարունակվում է մինչ օրս: Ընտրությունների հիմնական օրը օգոստոսի 9-ն է: Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչիին: