Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միայն խոսելով ու հայրենիքը սիրելով չի լինում, մարդիկ պետք է կարողանան Հայաստանում ապրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Լիբանանում հզոր պայթյունից հետո ստեղծված իրավիճակում շատ հայեր ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան ու հաստատվելու այստեղ: Լիբանանի իրադարձություններից հետո ՀՀ իշխանություններն ի՞նչ պետք է անեն, ի՞նչ են ակնկալում Սփյուռքում Հայաստանից:

– Ես միշտ ասել եմ, որ նախքան մարդկանց քաջալերելը, որ Հայաստան վերադառնան, պետք է Հայաստանը հայրենադարձության ծրագիր ունենա: Ընդ որում՝ ոչ թե ընդհանրական խոսքեր, այլ կոնկրետ, քայլ առ քայլ ներկայացված ծրագիր, թե յուրաքանչյուր պահի պետությունն ինչ դյուրություններ պետք է տա վերադարձողներին: Նրանց տուն է պետք, աշխատանք է պետք, քաղաքացիություն է պետք: Այս բոլորը պետք է ծրագրով ներկայացնեն ու հայտարարեն: Եթե մարդիկ իրենց ունեցվածքը պետք է բերեն, նրանք հարկվելո՞ւ են, թե՞ ոչ: Այդ բոլոր հարցերը նախապես պետք է մտածվեն, ծրագրվեն, դրա համար հատուկ օրենքներ պետք է ընդունվեն: Մենք տեսանք, թե ինչ պատահեց, երբ Իրաքի պատերազմից հետո Հայաստանը ոչ մի ձևով պատրաստ չէր ընդունելու իրաքահայերին, որի հետևանքով նրանք ցրվեցին աշխարհի չորս կողմը: Գրեթե նույնը եղավ սիրիահայերի դեպքում: Նրանց մի մեծ մասը եկավ Հայաստան, բայց չկարողացավ այդտեղ ապրել: Ո՛չ աշխատանք կար, ո՛չ տուն կար, և նրանք Հայաստանից հեռացան եվրոպական երկրներ: Չեմ ուզում, որ նույն բանը պատահի լիբանանահայերի հետ: Լիբանանահայերը հիմա շատ ծանր դրության մեջ են, նաև վերջին երկու տարիներին տնտեսական առումով վատ վիճակում էին: Եվ եթե վաղն իրենք էլ Հայաստան գան, սիրիահայերի նման մնան մի քանի ամիս ու հետո լքեն հայրենիքն ու գնան Եվրոպա, Ամերիկա, դա չէ մեր ուզածը: Սա միայն զգացական հարց չէ, այլ կոնկրետ հարց է, որը ենթադրում է ունենալ կոնկրետ ծրագիր: Այս ամենին գումարվում է նաև այն, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստան կարող են այցելել միայն այն լիբանանահայերը, որոնք երկքաղաքացի են, իսկ նրանք, որոնք միայն Լիբանանի քաղաքացի են, ինչպե՞ս կարող են Հայաստան ներգաղթել: Այս հարցի վերաբերյալ էլ պետք է հատուկ կարգադրություն լինի: Այս բոլորը միայն խոսելով ու հայրենիքը սիրելով չի լինում, մարդիկ պետք է կարողանան այդտեղ ապրել, իսկ ապրելու համար պետք է բնակության տեղ ունենան, սնունդ ունենան, աշխատանք ունենան, հայրենասիրությամբ մարդիկ չեն կարող ապրել: Հայրենասիրությունը լավ բան է, բայց նաև ապրուստի միջոցներ պետք է լինեն:

– Լիբանանահայերի վերաբերյալ նշվում է, որ նրանք դժվարանում են Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվել, քանի որ նրանց կապիտալը կալանված է, բանկերը իշխանությունների որոշմամբ գումար չեն տալիս: Սա լրացուցիչ խնդիր չի՞ առաջացնում:

– Սա հատուկ հարց է լիբանանահայերի համար, որ բանկերն իրենց փողերը չեն տալիս, հետևաբար այդ մարդիկ, եթե նույնիսկ որոշ փող ունեն, այդ փողերը բանկում են: Սա հավելյալ պատճառ է, որ երբ այդ մարդիկ Հայաստան գան, ո՞նց են ապրելու առանց փողի, առանց տան ու աշխատանքի:

– Հայաստանում արդեն մի քանի տարի խոսում են հայրենադարձության, ներգաղթի անհրաժեշտության մասին, անգամ հայրենադարձության մասին օրենք էին պատրաստում: Հիմա, երբ արդեն կոնկրետ Լիբանանի օրինակով շատ ռեալ է դառնում հայերի հոսքը դեպի Հայաստան, առաջնահերթ քայլերը որո՞նք պետք է լինեն:

– Նախ՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է նստի, հանձնախումբ կազմի, և ծրագրեն այն բոլոր պայմանները, որոնք պետք է տրամադրվեն ներգաղթողներին, այդ թվում՝ ապրուստի միջոցները, բնակության վայրերը, առողջապահության հարցերը, քաղաքացիության խնդիրը: Այդ բոլորը պետք է ծրագրեն: Խոսքով հայրենասեր լինելը հեշտ է, խոսքով հայրենադարձությունը պաշտպանելը հեշտ է, բայց շատ ավելի կարևոր է, թե կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Մենք անընդհատ խոսում ենք, բոլորս էլ հայրենասերներ ենք, բայց միայն խոսքով հնարավոր չէ արդյունքի հասնել, պետք է կոնկրետ աշխատանք տարվի, և դա պետության գործն է:

– Մենք տեսնում ենք, որ Հայաստանն է աջակցության ձեռք մեկնում լիբանանահայերին, նաև Ռուսաստանի հայկական համայնքը: Ընդհանրապես ինչպիսի՞ն էր արձագանքը Ձեզ մոտ:

– Այստեղ էլ մոտեցումը նման է նրան, որ կա աշխարհի բոլոր կողմերում: Բոլորս էլ ցավում ենք  այն բանի համար, ինչ պատահեց Լիբանանում: Ամեն տեղ դրամահավաքների են պատրաստվում, այս օրերին դրամահավաք է Լոս Անջելեսում: Նույնը արվում է Ամերիկայի այլ շրջաններում, Եվրոպայի երկրներում: Գիտենք, որ շաբաթ օրը Հայաստանն օգնությամբ լի օդանավ է ուղարկում Լիբանան: Ռուսաստանը, Ֆրանսիան են օգնություն ուղարկում: Գրեթե բոլոր երկրները ցանկություն ունեն օգնելու Լիբանանին՝ լինի հայ, թե օտար: Ես այսօր խոսում էի Բրազիլիայի մի հայի հետ և ասաց, որ իրենք ևս դրամահավաք են կազմակերպել, որ օգնեն Լիբանանին: Ցանկացած հայ չի կարող անմասն մնալ այս արհավիրքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում