Friday, 29 03 2024
Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր
00:45
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ապրիլի 1-ին կայցելի Չինաստան
Միջանձնային անառողջ հարաբերությունների պատճառով զինծառայողն ինքնասպանություն է գործել
ԵՄ դեսպանը հյուրընկալվել է արդարադատության նախարարությունում
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ կա տուժած
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
Սպանել են հետո ընթրել, խմել, հայհոյել իրար, ապա մաքրել են արյան հետքերը
Արևմուտքը տնտեսապես «կզինի» Հայաստանին
Սոլովյովին բլոկեցին, մյուս «սոլովյովները» ավելի կատաղի են զազրախոսում
Գագիկ Բեգլարյանը հայհոյանքներ է հնչեցրել և սպառնացել կյանքին և առողջությանը
Լավրովը Բաքվի փաստաբանությամբ գերազանցեց Զախարովային
Ադրբեջանի հանցագործության դրդապատճառը
Տարածաշրջանային խառնաշփոթի իրական հեղինակը
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային
Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին
Ադրբեջանի օմբուդսմենը կեղծում է. ո՞վ է համազդելու
Ռուսական ռազմաբազայի հետ սառեցված վիճակում ենք, ինչպես ՀԱՊԿ-ի հետ
Բայդեն-Էրդողան հանդիպումը մեծ խաղ է՝ ՆԱՏՕ-ի գագագաթնաժողովին ընդառաջ. նոր գործարքներ են սպասվում
Թուրքիայի նախագահը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ
21:40
Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը
Հակաֆրանսիական «մահապարտը»
20:50
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
20:40
Տաջիկստանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 15 անձի
Վրաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ

Թուրքիան սպասելու է հարմար առիթի՝ վրեժխնդիր լինելու համար. Տավուշյան դեպքերը մեծ հարված՝ Էրդողանի իմիջին

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ հաղորդում է ermenihaber-ը։

Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները և միաժամանակ սպառնացել Հայաստանին։ Նա, մասնավորապես, ասել է. «Եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։

Ծայրահեղական գործիչը, կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների նմանօրինակ հայտարարությունները, ավելացրել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի՝ այլ ելք չունի»։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ «Մեծ միություն»-ը շատ փոքր կուսակցություն է  Թուրքիայում ու քաղաքական կշիռ գրեթե չունի։ «Այդ գործիչը նման հայտարարություն արել էր նաև տավուշյան թեժացման օրերին։ Ասել էր՝ եթե Հայաստանը չափն անցնի, ապա ապտակելը միայն ժամանակի հարց կլինի։ Հիմա թերևս շատ ավելի սպառնալից հայտարարություն է անում։ Մի կողմից՝ մենք կարող ենք լրջորեն անուշադրության մատնել այս հայտարարությունները, քանի որ շատ փոքր ուժ է ներկայացնում դրանք։ Բայց մյուս կողմից էլ՝ հայտնի է, որ նա և Էրդողանի իշխող կուսակցությունը համակիրներ են, նրանց հայացքները շատ հարցերում են համընկնում։ Գուցե այս գործիչը կատարում է խոսափողի դեր։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարող արտահայտել թուրքական իշխանությունները պաշտոնապես, նրանց փոխարեն դա անում է այս գործիչը։ Ասել է թե՝ նրանց ոչ պաշտոնական խոսնակը։ Դրա համար վերջին շրջանում ընտրել են այս գործչին, որն այդկերպ փորձում է և՛ իր քաղաքական կշիռը մեծացնել, և՛ կատարում է իշխանությունների ոչ պաշտոնական խոսնակի դերը»,- ասաց Հայկ Գաբրիելյանը։

Այս կուսակցությունը շատ փոքրաթիվ է, Թուրքիայի 600 հոգանոց խորհրդարանում ունի ընդամենը մեկ պատգամավոր, քաղաքական առանձնակի կշիռ չունի, մշտապես եղել է աննշան ֆիգուր՝ ասում է թուրքագետը։ «Որևէ հարց լուծող կուսակցություն չէ, որևէ կշիռ ունեցող կուսակցություն չէ, լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն չէ։ Բայց վերջին շրջանում մերձեցել է Էրդողանի կուսակցության հետ, և ես վտանգն այս առումով եմ տեսնում։ Նա կատարում է իշխանությունների ոչ պաշտոնական խոսնակի դերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե հաշվի առնենք, որ այս գործիչը իշխանությունների ոչ պաշտոնական խոսնակն է, և նման հայտարարությունները համարվում են Թուրքիայի իշխանությունների տեսակետը, ապա այս դեպքում Հայաստանի կողմից որևէ արձագանք պե՞տք է լինի, այս սպառնալից հայտարարություններն ի՞նչ հնարավոր վտանգներ են իրենց մեջ պարունակում, Գաբրիելյանը պատասխանեց՝ կարելի է կա՛մ անտեսել, կա՛մ ոչ պաշտոնական մակարդակով պատասխանել, ինչպես իրենք են անում։

«Իսկ ընդհանրապես խնդիրը հետևյալն է. տավուշյան թեժացումը շատ լուրջ հարված է հասցրել, բացի Ալիևի իմիջից, նաև Էրդողանի իմիջին։ Ինչ առումով։ Նա 2019 թվականի հունվարին հայտարարում էր, որ 1990-ականների Թուրքիան թույլ պետություն էր, հզոր չէր ու հետևաբար չկարողացավ կանխել Ղարաբաղի չակերտավոր օկուպացիան։ Մյուս կողմից՝ իրենք անընդհատ հայտարարում են, որ այս նոր Թուրքիան ամենահզորն է վերջին 300 տարվա կտրվածքով։ Փաստորեն, Էրդողանը, որը սադրում կամ հեգնում էր հին Թուրքիայի իշխանություններին, որոնք չեն կարողացել, իր խոսքով, խանգարել Ղարաբաղի չակերտավոր օկուպացիան, հիմա իր հզոր Թուրքիայով չկարողացավ կանխել Ադրբեջանի դիրքային կամ տարածքային կորուստները։

Իհարկե, այսօրվա կորուստները համեմատելի չեն 90-ականների կորուստների հետ, բայցևայնպես։ Եվ պատահական չէր, որ իր պաշտոնական խոսնակը հուլիսի 27-ին հայտարարեց, որ իրենք դիմել են Պուտինին, որ օգտագործի իր ազդեցությունը Հայաստանի վրա ու կանգնեցնի։ Որքան Հայաստանը ունենա դիրքային, տարածքային ձեռքբերումներ,  այնքան մեծ հարված է Թուրքիային, Էրդողանի իմիջին։ Փաստորեն, վտանգն այն է, որ Էրդողանն այս հարցում պարտվողական զգացողություններ ունի։ Թուրք-ադրբեջանական զորավարժություններով էլ փորձում են փրկել Ալիևի ու Էրդողանի իմիջը, դեմքը»,- մանրամասնեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

Նրա կարծիքով՝ Էրդողանը սպասելու է հարմար առիթի՝ վրեժխնդիր լինելու համար։ Իսկ վրեժխնդրությունը կարող է դրսևորվել սահմանային լոկալ բախումներով, սադրանքներով, թեժացումներով, քանի որ լայնածավալ պատերազմը Թուրքիային ձեռնտու չէ։ «Նրա ոչ պաշտոնական խոսնակը կարծես անում է համապատասխան հայտարարություններ։ Ես համոզված եմ, որ Թուրքիային ձեռնտու չէ մասշտաբային պատերազմ Հարավային Կովկասում։ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, Ռուսաստանն էլ՝ Հայաստանի։ Եթե մասշտաբային պատերազմ է սկսվում, մի երկիրը խորանում է մյուս երկրի տարածքի մեջ, գրավում է, արդեն երկու երկրները՝ Թուրքիան և Ռուսաստանը, պետք է կա՛մ անմիջապես դադարեցնեն այդ ամենը, կա՛մ ներքաշվեն պատերազմի մեջ»,- կարծիք հայտնեց մասնագետը՝ հավելելով, որ ինքը գրեթե բացառում է մասշտաբային պատերազմի հավանականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում