Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը քննադատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտարարությունը: Սարգսյանն աշակերտներից մեկին պատասխանել է, թե Ղարաբաղը մենք վերցրեցինք, իսկ Արարատ լեռան վերցնելը թողնում ենք Ձեզ։
Այս կապակցությամբ Բաղըշը նկատել է. «Իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ատելություն է սերմանում հայ երիտասարդության մեջ։ Սարգսյանի արածը նշանակում է պարզապես կրակել սեփական ոտքին։
Թուրքիայի հայ համայնքը և հայկական ծագում ունեցող քաղաքացիները խորապես անհանգստացած են Սարգսյանի «սադրանքից»։ Ես հավատում եմ, որ նրանք դեմ են այդ «սադրանքին» և չեն կիսում Սարգսյանի դիրքորոշումը»։
Հիշեցնենք, որ Բաղըշից առաջ Սերժ Սարգսյանին քննադատել են Թուրքիայի արտգործնախարարությունը և վարչապետ Էրդողանը։










































