Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր չի գալիս իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կասկածամտությունը:
«Ինձ դուր չի գալիս նրա բնավորության գլխավոր գիծը, բայց քաղաքական գործչի համար դա՝ գերազանց է: Նա ոչ ոքի չի վստահում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ իրեն պակասում է բնավորության այդ գիծը: