Իսպանիայում Կանարյան կղզիներից Մադրիդ թռչող Air Europa ընկերության ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Մալագայում՝ ուղևորի դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով, գրում է EFE գործակալությունը:
Նշվում է, որ ուղևորը Ուկրաինայի քաղաքացի է: Ենթադրվում է, որ նա հարբած է եղել:
Ուղևորին իջեցնելուց հետո ինքնաթիռը թռել է Իսպանիայի մայրաքաղաք:
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 19 միլիոնի, մահացել է ավելի քան 700 հազար մարդ: