Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Ապալեգիտիմացման նոր ալիքը. հետո արդեն լինելու է տեխնիկայի հարց

Ակնառու է, որ Հայաստանի հարցում գործի է գցված հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության և գործնականում նաև հեղափոխության գաղափարի ապալեգիտիմացման մեքենա: Այն գործում է տարբեր առիթներով, միևնույն ժամանակ նաև՝ տարբեր ուղղություններից և տոնայնությամբ, այդ թվում՝ նաև հենց հեղափոխության անունից ներկայացող ուղղություններից, այդ թվում՝ նաև  հեղափոխությանն, այսպես ասած, արմատականության, այսպես ասած՝ ոչ բավարար հեղափոխականության համար մեղադրելու դիրքերից: Այդ դիրքերում անկասկած գտնվում են բազմաթիվ պատվարժան մարդիկ և ուժեր, որոնք անկեղծ են իրենց մտահոգություններում և գնահատականներում, եթե անգամ համաձայն չենք լինում դրանց հետո: Բայց յուրաքանչյուր այդօրինակ լայն քաղաքական գործընթաց կիրառվում է՝ զգալիորեն օգտագործելով հենց անկեղծ մղումներով պատվարժան մարդկանց, օգտագործելով հենց անկեղծությունը, միաժամանակ, դրանով հանդերձ՝ նրանց մեջ քաղաքականության խորքային գնահատման համարժեքության բացակայությունը:

Ապալեգիտիմացման գործընթացը մեկնարկել է հեղափոխությունից գործնականում կարճ ժամանակ անց, երբ բաժանվեցին հեղափոխական գործընթացի մասնակից սուբյեկտների շահերը: Այդ գործընթացը չունի բավարար ծավալ և չափ՝ հեղափոխության համար վտանգավոր դիտարկվելու համար: Բայց՝ դեռևս չունի, որովհետև կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր՝ անցյալից մնացած, որոնք վաղ թե ուշ մեկ առ մեկ կանգնելու են նոր իշխանության առաջ և պահանջելու են լուծում: Ու անկասկած է, որ այդ լուծումները չեն լինելու նույնքան պոպուլյար, որքան հեղափոխությունն ինքնին: Եվ այդ լուծումները կարող են ծվեն-ծվեն նվազեցնել հեղափոխական էներգիան և հանրային ինքնավստահությունն ու մոբիլությունը:

Անկասկած է, որ հաշվարկն այդտեղ է, որովհետև դրանից հետո մնացյալն արդեն տեխնիկայի հարց է: Խոսքը Հայաստանի ինքնիշխանության, անկախության ճանապարհը փակելու մասին է, երբ կապալեգիտիմացվի 2018-ից հետո առաջացած իրավիճակն ու էներգիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում