Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

«Հեզբոլլահ»-ը հերքել է Բեյրութի նավահանգստում իրենց զենքի առկայության մասին տեղեկությունները

Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը: Այս մասին տեսաուղերձում ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը:

«Մենք կտրականապես հերքում ենք Բեյրութում մեր որևէ նյութի կամ հրթիռի առկայությունը: Այն, ինչ հաղորդվում է, զրպարտություն է»,- ասել է Նասրուլլահը:

Լիբանանցիների շիաների առաջնորդը նշել է, որ պայթյունից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են «Հեզբոլլահ»-ի ներգրավման վերաբերյալ, առանց նույնիսկ նախնական տեղեկություններ ունենալու իրական պատճառների մասին:

«Մենք հերքում ենք այն պնդումները, որ մենք վերահսկում ենք նավահանգիստը: Մենք ավելի շուտ գիտենք այն մասին, թե ինչ է գտնվում Հայֆայի նավահանգստում, բայց ոչ այն մասին, թե ինչ է գտնվում Բեյրութի նավահանգստում», – ավելացրել է Նասրուլլահը:

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր փորձել են կեղծ պատկերացում կազմել նավահանգստում տեղի ունեցածի մասին, ինչը կարող է լիբանանյան հասարակության մեջ միայն ավելի մեծ լարվածություն առաջացնել:

«Կան քաղաքական իրավիճակից օգտվելու փորձեր: Մենք համոզված ենք, որ ներկա ժամանակը քաղաքական և կուսակցական հարաբերությունների հստակեցման համար ամենահարմար ժամանակը չէ»,- ասել է Նասրուլլահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում