Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լիբանանահայության համար դրամահավաքը հեռահար նպատակ ունի. Հայկակ Արշամյան

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է, մահացել է 11 հայ, ահռելի է նաև նյութական վնասը:

«Բեյրության պայթյունը խաթարեց մեր ծրագրերը, բայց, կարծում եմ, կշարունակենք նախորդ ծրագրերը, հատկապես Տավուշի համար դրամահավաքը կշարունակվի,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նրա խոսքով՝ Բեյրութում ստեղծվել է անտանելի իրավիճակ, հատկապես Բուրջ Համուդում պայթյունի հետևանքով մեր հայրենակիցների տներն այլևս չկան, բացի դրանից՝ դեղորայքի խնդիրն է բարդ, հազարավոր մարդիկ հիվանդանոցներում են. «Համայնքը համախմբվել է, ովքեր տուն չունեն, բոլորին տեղավորել են: Լիբանանում, համավարակով պայմանավորված, նաև շինանյութի խնդիր կա, և եթե այնտեղ անգամ գումարային օգնություն ստանան, այդ մարդիկ ներսում շինանյութ չեն կարող ձեռք բերել: Սա նույնպես խնդիր է վերականգնման առումով»:

«Ավելի քան 80 հազար դոլար գումար է հավաքվել լիբանանահայության համար… Պետք է մեկնենք Բեյրութ, տեղում ծանոթանալու կարիքներին, Լիբանանի հայության համար դրամահավաքը նաև հեռահար նպատակ ունի»,- նշեց Հայկակ Արշամյանը՝ հավելելով, որ Լիբանանում կան հայեր, որոնք արդեն  Հայաստան գալու ցանկություն են հայտնել…

«Լիբանանի հայության հայրենիք վերադառնալու դեպքում որոշակի ռազմավարություն ունենք, թե ինչ պետք է անել, երբ ճգնաժամային իրավիճակում հոծ հայություն է ուզում գալՀայաստան: Պետք է կարողանանք նեցուկ կանգնել և օգնել Հայաստան վերադարձողներին, և դրամահավքի հեռահար նպատակներից մեկն էլ դա է՝ ժամանակավոր բնակարաններով ապահովել, նպաստել ինտեգրմանը  և այլն»,- նշեց Հայկակ Արշամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում