Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որ մեղդրվում է կոռուպցիայի մեջ, Աբու Դաբիում բնակություն է հաստատել Emirates Palace-ում՝ աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝ գրում է REN-ը։
Հյուրանոցի ամենաէժան համարի արժեքը մեկ օրվա համար կազմում է մոտ 500 եվրո:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նախկին միապետը, հնարավոր է, գտնվում է Պորտուգալիայում կամ Դոմինիկյան Հանրապետությունում: