Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱՄՆ բիզնեսը վտարում են Հայաստանից. Ամուլսարի հարցում իշխանության կողմից ջայլամային քաղաքականություն է

Օգոստոսյան այս շաբաթն իրադարձային էր. ինֆորմացիոն տարածքը հիմնականում զբաղեցրել էին Ամուլսարում ստեղծված լարված իրավիճակը և Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, այդ ողբերգության ծանր հետևանքներից բաժին հասավ նաև Բեյրութի հայկական համայնքին: Հայաստանը, ի թիվս այլ երկրների, ձեռք է մեկնում Լիբանանին. վաղը Հայաստանից առաջին ինքնաթիռը օգնության կմեկնի Բեյրութ: Այս և ներքաղաքական մի քանի դրվագների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանը և Հայ կառուցողական կուսակցության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Լիբանանում հետաքննությունը դիտարկում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, այդ թվում անփութությունը, դժբախտ պատահարը և արտաքին ներգործությունը:

«Երկու հայտարարություն է տարածվել՝ Իսրայելը և Հզըբոլլահը հայտարարել են, որ իրենք կապ չունեն տեղի ունեցածի հետ, և որ հարկավոր է փնտրել երրորդ ուժի. պայթյունի պատճառը կարող է լինել պատահականությունը, կարող է և ծրագրված անփութություն է եղել,- նշեց Ազատ Արշակյանը:- Մեզ համար կարևորն է այն, որ ՀՀ-ն պետք է պահուստային բնակֆոնդ և ռեսուրսներ ունենա, ճիշտ կլիներ ներգաղթ կազմակերպել, քանի որ մեր պետությունը պետք է գործիք լինի հայապահպանության համար»:

«Պետք է ունենանք պետական մասշտաբով հստակ մոտեցումներ, որոշակի ծրագրեր և ռազմավարություն, թե նման դեպքերում ինչպես աշխատել Սփյուռքի հետ, ինչպես օգնել»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ամուլսարում օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, Ազատ Արշակյանը նշեց, որ այնտեղ են բնության պահապանները և ջերմուկցիները… , բայց կա նաև ստվերային պայքար, հարմար առիթն են օգտագործում, տեսնում ենք, որ ԱՄՆ բիզնեսը վտարում են Հայաստանից: Շատ հնարավոր է, որ այս շարժումը դառնա հակաեվրազիական շարժում… Եվ շատ հնարավոր է, որ քաղաքական դիվիդենտներ շահեն այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են Հայաստանում հումքահանքային կոնցեպցիային»:

«Ամուլսարի հարցում իշխանությունը քար լռություն է պահպանում,- ընդգծեց Դավիթ Հովհաննիսյանը:- Իշխանության կողմից ջայլամային քաղաքականություն է… Ամուլսարում կա չգնահատված ուրան, որը եթե բացվի, աղետ կլինի, դա ազգային անվտանգության խնդիր է»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ իշխանությանը չի հետաքրքրում բնապահպանական հարցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում