Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Լևոն Արոնյանը ստիպված եղավ մատ անել սոցիալական մառազմին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի անձնական կյանքին վերաբերվող իրադարձությունները վերջին օրերին քննարկման լայն առարկա էին դարձել սոցիալական ցանցերում։ Ցավոք, մեր հայրենակիցներից ոմանք իրենց իրավունք վերապահեցին կարծիքներ՝ նույնիսկ դիտարկումներ հնչեցնել մեծ մարզիկի ընտանեկան հարցերի և որոշումների վերաբերյալ։ Ցավոք, էթիկայի նորմերը մեր երկրում այնքան են ոտնատակ արվել, որ շատերը ուշադրություն գրավելու կամ, այսպես կոչված՝ լայքեր հավաքելու համար պատրաստ են անել այն, ինչն ուղղակի անընդունելի է։

«Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայնդեպս, այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում: Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց՝ Անիի կերպարանքով, և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր Արոնյանը: Փաստորեն, սոցցանցերում ողողված ասեկոսեներին վերջ դնելու համար մեր շախմատիստը ստիպված եղավ շախմատի տախտակից դուրս քայլ կատարել՝ այդ կերպ մատ անելով մառազմին։ Արոնյանը կրկին ապացուցեց, որ մեծ մարզիկ լինելուց բացի, միանգամայն ուժեղ անհատականություն է, որին անհնարին է շեղել ճանապարհից։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին Արոնյանի կյանքում տեղի ունեցավ ողբերգություն. ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ նրա կինը՝ Արիանա Կաոիլին։ Շատերը շտապեցին ենթադրել, որ մեծ ողբերգությունն իր հետևանքը կթողնի Լևոն Արոնյանի կարիերայի վրա։ Այո, թվում էր, թե տևական ժամանակ մեր շախմատի առաջատարին չենք տեսնի մեծ մրցաշարերում։ Արոնյանն արեց անհնարինը։ Նա չկտրվեց շախմատից և վերջին ամիսներին տարավ տպավորիչ հաղթանակներ։ Սա խոսում է Արոնյանի ուժեղ մարզիկի և, վերջապես, ուժեղ մարդու տեսակի մասին։ Շատ են դեպքերը, երբ հայտնի մարդիկ տեղի ունեցած ողբերգություններից հետո ուղղակի հանձնվում են։ Արոնյանի դեպքում տեղի է ունենում հակառակը։ Արոնյանը բավական հաջող հանդես եկավ նաև այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում։

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում էլ նա ելույթ ունեցավ Եվրոպայի հավաքականի կազմում՝ անցկացնելով բազմաթիվ հիանալի պարտիաներ։ Շախմատային աշխարհում արդեն իսկ խոսում են հայ շախմատիստի կարիերայում միանգամայն նոր փուլի մեկնարկի մասին։ Շուտով Արոնյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկի համաշխարհային շախմատային օլիմպիադայում։

Վստահ ենք, որ մեր հավաքականի առաջատարի կյանքում արդեն իսկ սկիզբ առած դրական նոտաները կնպաստեն մեր երկրի գլխավոր հավաքականի մեծ հաղթանակին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում